
Արմինֆո. Մարտի 29-31-ը Երևանում կանցկացվի սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTech-2018 երկրորդ միջազգային ցուցահանդեսը, որին կմասնակցի Ռուսական օդատիեզերական պաշտպանության «Ալմազ-Անտեյ» կոնցերնը: Ընկերության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Երևանում կներկայացվի ռազմական, քաղաքացիական և երկակի նշանակության արտադրանք: Կոնցեռնի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնի ասելով, կներկայացվեն արդեն թողարկված տեխնիկայի բնագավառի գիտատեխնիկական նվաճումները, մասնագետների ուսուցման հնարավորությունները: Այցելուներին կհետաքրքրեն հեռահար զենիթահրթիռային Ս-400 «Տրիումֆ», Ս-300ԲՄ «Անտեյ-2500», Ս-300ՊՄՈւ2 «Ֆավորիտ» համակարգերը, ինչպես նաև միջին և փոքր հեռահարության «Բուկ-Մ2Է», «Տոռ-Մ2Է», «Տոռ-Մ2Կ» և «Տոռ-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համակարգերը, նաև այլ համակարգեր: