Երկուշաբթի, 26 Մարտի 2018 19:17
Մարիաննա Մկրտչյան

Արայիկ Հարությունյանն ընդունել է դեսպան Հանս-Յոխեն Շմիդտին

Արայիկ Հարությունյանն ընդունել է դեսպան Հանս-Յոխեն Շմիդտին

Արմինֆո. Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին ընդունել է 2009-2012թթ.-ին Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտին:
Ինչպես տեղեկացրել է    մամուլի ծառայությունը, ԱՀ պետական նախարարը ողջունել է գերմանացի դիվանագետին հերթական այցի կապակցությամբ՝ նշելով, որ բարձր է գնահատում Արցախի հետ նրա ունեցած անշահախնդիր բարեկամությունը: Հանս-Յոխեն Շմիդտի խնդրանքով՝ Ա. Հարությունյանը ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական բնագավառում վերջին զարգացումները, ինչպես նաև անդրադարձել է ներդրումային մի շարք ծրագրերի:

Դեսպան Շմիդտը շնորհակալություն է հայտնել Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար և մանրամասներ ներկայացրել իր այցի ու առաջիկա ծրագրերի մասին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տնտեսության մի շարք ոլորտներում Արցախի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարների շուրջ: