Երեքշաբթի, 27 Մարտի 2018 14:12
Ալեքսանդր Ավանեսով

«Բիզնես Արմենիա՚ հիմնադրամը  մտադիր է 2018 թվականին 46,8 մլն դոլարի օտարերկրյա ներդրում ներգրավել

«Բիզնես Արմենիա՚ հիմնադրամը  մտադիր է 2018 թվականին 46,8 մլն դոլարի օտարերկրյա ներդրում ներգրավել

Արմինֆո. «Բիզնես Արմենիա» հիմնադրամը (նախկին անվանումը Հայաստանի զարգացման հիմնադրամ) մտադիր է 2018 թվականին ապահովել  46.8 մլն դոլարի արտասահմանյան ներդրումների  ներգրավում: Մարտի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակյանը:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ նախատեսվում է 16.3 մլն դոլարի աջակցույթյուն տրամադրել հայրենական արտադրանք արտահանող ընկերություններին: Արտահանվում է, հիմնականում,  գյուղատնտեսական, ոսկերչական արդյունաբերության, թեթեւ արդյունաբերության արտադրանք, գինի: Ընդհանուր առմամբ, շարունակել է Ավակյանը, այս տարին հիմնադրամի համար բովանդակալից կլինի: Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ նախատեսվում է «Selekt Armenia՚ էլեկտրոնային հարթակի ստեղծում, որը «Invest Armenia՚-ի և «Made in Armenia՚-ի հետ միասին կներկայացնի երկրի ներդրումային հնարավորությունները և արտահանման ներուժը: Ընկերությունների հետ աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով 2018 թվականին կգործարկվի CRM համակարգը, որը կոչված է բարելավելու հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման աշխատանքը: Հիմնադրամին առընթեր գործող թեժ գիծը նույնպես կնպաստի ներդրողների եւ արտահանողների խնդիրներին արագ արձագանքմանը: Միավորված ազգերի կազմակերպության առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) 394 հազար դոլարի դրամաշնորհի շնորհիվ կգործարկվի «eRegulatins՚ մեխանիզմը, որի օգնությամբ կդասակարգվի Հայաստանի ներդրումային գորիծընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, կբացահայտվեն դրանց խոչընդոտող խնդիրները:  Այս ծրագրի ֆինանսավորման շուրջ անցկացվել են հաջող բանակցություններ:

Արմեն Ավակյանը նաև հաղորդել է, որ 2017 թվականին հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի 75 ընկերություններ մասնակցել են 11 ցուցահանդեսների, որոնց արդյունքներով 5.4 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել: Այս ցուցանիշները կրկնակի գերազանցում  են 2016 թվականին իրականացված գործարքների ծավալը: Ընդ որում,  1 դրամ ծախսերին բաժին է ընկել 23 դրամի եկամուտ:  Նախորդ տարի հիմնադրամի կողմից կազմակերպված 12 խորհրդաժողովների և համաժողովների արդյունքում կնքվել են 317 մլն դրամի գործարքներ: 2017 թվականին հիմնադրամի ջանքերով ստորագրվել են 15,5 մլն դոլարի ներդրումային  հուշագրեր, ընդ որիում, վերաներդրումների ծավալները կազմել են  3 մլն դոլար:

Գործադիր տնօրենը նաեւ հաղորդել է նախորդ տարի հիմնադրամում իրականացված կառուցվածքային վերափոխումների մասին` զբոսաշրջության ոլորտը նշելով որպես առանձին բաղադրիչ: Հիմնադրամի նոր կառուցվածքը` ի դեմս Բիզնեսի աջակցման ակումբի, անվճար խորհրդատվական ծառայություններ է տրամադրում Հիմնադրամի անդամներին: Արդեն տասնյակ ընկերություններ օգտվել են այդ հնարավորությունից: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, բեռնափոխադրումների ոլորտի խորհրդատվություններին, իրավաբանական աջակցությանը,  հարկային և մաքսային օրենսդրությանը և այլն: Ներկայում հիմնադրամի 36 ներկայացուցչություններ ակտիվ գործունեություն են ծավալել աշխարհի  22 երկրներում: