Երեթշաբթի, 27 Մարտի 2018 15:35

Beeline-ի Գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել PR դպրոցի սաների համար

Beeline-ի Գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել PR դպրոցի սաների համար

Արմինֆո. Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը բիզնեսի կառավարման գործնական հմտությունների վերաբերյալ դասախոսություն է կարդացել PR դպրոցի սաների համար։

Հանդիպման ընթացքում ընկերության ղեկավարը ծանոթացրել է լսարանին ղեկավարման հմտությունների հետ, ինչպես նաև կիսվել է անձնական ղեկավարման փորձով։

«Անձնական և մասնագիտական զարգացումը Beeline-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում մշտապես զբաղեցրել է կարևորագույն տեղերից մեկը։ Նմանատիպ ծրագրերի օգնությամբ մենք զարգացնում ենք մասնագիտական կրթությունը, ծանոթացնում ենք մարդկանց մասնագիտությունների նրբությունների հետ, սովորեցնում ենք գրագետ  իրականացնել իրենց գաղափարները։ Ես ուրախ եմ հանդիպել PR դպրոցի ուսանողների հետ և կիսվել իմ անձնական փորձով և բիզնեսի վարման փոքրիկ գաղտնիքներով։ Վստահ եմ, որ ձեռք բերված գիտելիքները կօգնեն իրենց անձնական և մասնագիտական հմտությունների զարգացման հարցումե, - նշել է Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«PR դպրոցը մասնագետների համար հարթակ է, որտեղ գիտելիքներ, փորձառություն և հմտություններ ստանալուց բացի ձևավորվում է գրագետ հաղորդակցման և համագործակցության միջավայր: PR դպրոցում դասը վարում են ոլորտի լավագույնները», - նշում է «Հայկական Փի Ար ասոցիացիաե գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:

PR դպրոցը հիմնադրվել է 2015 թ. «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի կողմից՝ հասարակայնության հետ կապերի մասնագետների գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու և խորացնելու նպատակով։ Beeline-ի հետ համագործակցության շրջանակներում արդեն կազմակերպվել են տասնյակ վարպետության դասեր և մասնագիտական ուսուցողական դասախոսություններ դպրոցի սաների և ուսանողների համար։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
02.04.2020
RUB6.430.03
USD504.50-0.46
EUR551.62-0.45
GBP628.414.33
CAD357.503.19
JPY47.010.09
CNY71.06-0.29
CHF521.99-0.20



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000