Հինգշաբթի, 29 Մարտի 2018 14:16
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս Բանկը խաղարկում է UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակչի տոմս

Կոնվերս Բանկը խաղարկում է UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակչի տոմս

Արմինֆո. Կոնվերս Բանկը՝ <<Հանդիպեք չեմպիոններին>> ակցիայի շրջանակներում, իր Mastercard և Maestro  քարտապաններին է առաջարկում կատարել անկանխիկ գնումներ և UEFA Չեմպիոնների Լիգայի՝ Կիևում կայանալիք  եզրափակիչ խաղին գտնվելու հնարավորություն  ստանալ:

Ակցիան գործարկվում է անկանխիկ գործարքների խրախուսման նպատակով և դրա ընձեռած հնարավորություններից կարող են օգտվել այն Mastercard և  Maestro քարտապանները, որոնք ակցիայի շրջնակներում՝ 2018թ.-ի մարտի 26-ից մայիսի 10-ը ներառյալ կկատարեն առնվազն  25 անկանխիկ գործարք  նվազագույնը 400,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի:

<<Ակցիայի շրջանակներում կխաղարկվի UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակչի 1 տոմս երկու հոգու համար և ուղևորություն դեպի Կիև: Ակցիայի շրջանակներում առավելագույն գումարի և քանակի գործարքներ կատարած ևս 9 քարտապան կստանան  դրամական պարգև>>, -  ասացին բանկում:

<<Հանդիպեք չեմպիոններին>> ակցիայի վերջնաժամկետը մայիսի  10-ն է:

 Մանրամասները ՝ http://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2018/03/14/uefa/  հղմամբ: