Արմինֆո. Beeline-ը հայտարարում է երկու աննախադեպ առաջարկի գործարկման մասին, որոնցից կարող են օգտվել երկրի ավելի քան մեկ միլիոն բնակիչներ։
Հայաստանում Beeline-ի ֆիքսված հեռախոսակապի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներն այսուհետ կարող են անվճար և անսահմանափակ զանգեր կատարել դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց: Բացի այդ, նրանք կարող են զանգեր իրականացնել դեպի Ռուսաստանի ֆիքսված հեռախոսացանց ընդամենը 15 դրամ/րոպե սակագնով:
«Մենք շարունակում ենք ֆիքսված կապի ծառայությունները դարձնել էլ ավելի հարմար և հասանելի մեր հաճախորդների համար։ Նախկինում նման առաջարկ չի եղել, և սա հիանալի հնարավորություն է մեր բաժանորդների համար շփվելու Ռուսաստանում գտնվող իրենց ընկերների և հարազատների հետ՝ առանց անհանգստանալու սակագների և զանգի տևողության մասին։ Մեր ֆիքսված կապի բաժանորդներ են ավելի քան 400 000 ընտանիքներ Հայաստանում, և այժմ քաղաքային հեռախոսից Ռուսաստան զանգելը նրանց համար ոչ միայն հարմար է, այլ նաև հնարավորինս մատչելի», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ նոր աննախադեպ հնարավորությունից օգտվելու համար բաժանորդներից ոչ մի լրացուցիչ գործողություններ չեն պահանջվի։ Կարելի է պարզապես հավաքել անհրաժեշտ համարը միջազգային կոդով, կամ զանգահարել *88* կոդի միջոցով։ Առաջարկը գործում է մինչև 2019 թ․ հունվարի 15-ը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armeniaե» հավելվածի միջոցով, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |