Արմինֆո. ԱՊՊԱ վնասաբերության գործակիցը 2018 թվականի վերջին կկազմի մոտ 70%: Մարտի 30-ին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նման կանխատեսում է արել Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը:
Նա նշել է, որ 2018 թ. հունվար-փետրվարին ԱՊՊԱ վնասաբերոթւյան գործակիցը հասավ 76.7% -ի: «Այս ժամանակահատվածում այդ ցուցանիշը փոքր-ինչ բարձր է լինում, ինչը, որպես կանոն, կապված է ձմեռային սեզոնի հետ», - ասել է Վ.Ավետիսյանը:
Ըստ Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալների, 2017 թվականի արդյունքներով ԱՊՊԱ վնասաբերության գործակիցը կազմել է մոտ 66%, տարեկան աճը` շուրջ 11 տոկոսային կետով: 2017 թվականին ԱՊՊԱ գծով հավաքագրված ապահովագրական պրեմիաների ծավալն աճել է 4.9%, մինչև 19,2 մլրդ դրամ, իսկ վճարված ապահովագրական հատուցումների ծավալը`32,4%, մինչև 11,9 մլրդ դրամ: Համեմատության համար նշենք, որ 2016-ին գրանցվել էր պրեմիաների և հատուցումների գրեթե միատեսակ աճ, համապատասխանաբար`3.4% և 3.3%:
Նշենք, որ Հայաստանում գործում է 6 ապահովագրական ընկերություն: ԱՊՊԱ դասում ապահովագրական պրեմիաների ծավալով 2018-ի հունվարի 1-ի դրությամբ առաջատարն «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը, երկրորդ տեղում է, «ԻՆԳՈ Արմենիան», իսկ երրորդը`«Նաիրի Ինշուրանսը», որոնք հաջորդում են`«ՌԵՍՈ», «Սիլ Ինշուրանս» և «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունները: Ապահովագրական հատուցումների գծով նույնպես առաջատարն է «Ռոսգոսստրախ Արմենիան», երկրորդ տեղում է «Նաիրի Ինշուրանսը», իսկ երրորդ տեղում`«ԻՆԳՈ Արմենիան»:
RUB | 4.26 | 0.00 |
USD | 387.73 | -0.19 |
EUR | 417.55 | -0.28 |
GBP | 486.33 | -1.48 |
CAD | 283.43 | -0.24 |
JPY | 25.10 | -0.12 |
CNY | 53.72 | -0.10 |
CHF | 427.39 | -0.92 |