Արմինֆո. ՏՏ աութսորսինգի շուկայում խոշորագույն MAYKOR ռուսական ընկերությունը մտադիր է մասնակցել «Հայաստանի թվային փոխակերպում 2018-2030» ծրագրի շրջանակներում նախաձեռնությունների իրականացմանը: Ինչպես նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ, ընկերության ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի թվային փոխակերպման բնագավառում համագործակցության հեռանկարները հանրապետության կառավարության ներկայացուցիչների հետ:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հանդիպմանը մասնակցել են հանրապետության վարչապետը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, գյուղատնտեսության փոխնախարարը, բնապահպանության նախարարի առաջին տեղակալը, ինչպես նաև ներկա են գտնվել «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենը և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում կողմերը նախանշել են համագործակցության հավանական ուղղությունները և պլանավորել «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ աութսորսերի փոխգործակցության մասին հուշագրի ստորագրում:
MAYKOR-ը խոշորագույն ընկերություն է ՏՏ աութսորսինգի և բիզնես գործընթացների ռուսաստանյան շուկայում: Ընկերությունը մտնում է համաշխարհային աութսորսինգի առաջատար 100 ընկերությունների մեջ: Ամբողջ Ռուսաստանի տարածքում տնօրինելով սեփական մասնաճյուղային ցանցին՝MAYKOR-ը ծառայություններ է մատուցում «մեկ պատուհանի» սկզբունքով: MAYKOR-ի հաճախորդ է հանդիսանում ավելի քան 1200 կազմակերպություն: MAYKOR-ի կազմի մեջ են մտնում GMCS և BTE ընկերությունները: Ընկերության անձնակազմը բաղկացած է ավելի քան 6000 որակյալ մասնագետներից: