Արմինֆո. Beeline-ը ներառում է քաղաքային հեռախոսակապը Quatro Best и Quatro Max ծառայությունների փաթեթներում՝ ամսավճարները թողնելով անփոփոխ։ Այժմ Beeline-ի ամենատարածված և շուկայում միակ փաթեթային 4-ը 1-ում առաջարկը դարձավ հնարավորինս լիարժեք. այն ներառում է կապի բոլոր տեսակները՝ բջջային կապ և բջջային ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ, հեռուստատեսություն և ֆիքսված գերարագ ինտերնետ։
Quatro ծառայությունների փաթեթի առանձնահատկություններն են միասնական հաշիվը և խնայողության գործոնը։ Յուրաքանչյուր հաշվարկային ամսվա ավարտին հաճախորդը բոլոր ծառայությունների համար կարող է նաև վճարել ընդամենն լիցքավորելով իր Quatro հեռախոսահամարը։ Այդ հնարավորությունը դարձնում է Quatro ծառայությունների փաթեթն առավել հասկանալի, պարզ և հարմար։
«Այժմ մեր Quatro առաջարկը թույլ է տալիս ստանալ կապի բոլոր ծառայությունները մեկ փաթեթում, և նման փաթեթային առաջարկներն ավանդաբար ամենահարմարն ու շահավետն են լինում։ Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ ֆիքսված կապն էլ է արդեն ներառված փաթեթի մեջ, և Beeline-ի քաղաքային կապի բաժանորդները կարող են անվճար ու առանց սահմանափակումների զանգահարել Ռուսաստանի Beeline-ի բջջային համարներին։ Մենք շարունակում ենք ապացուցել, որ Beeline-ի կապի ծառայություններից օգտվելը շատ պարզ, հարմար և շահավետ է», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ Quatro-ի բաժանորդները մինչև 2019 թ․ հունվարի 15-ը կարող են անսահմանափակ անվճար զանգեր կատարել Ռուսաստանի Beeline-ի բջջային համարներին փաթեթում ներառված քաղաքային համարից։
![]() | 4.56 | 0.06 |
![]() | 383.47 | 0.72 |
![]() | 449.96 | 2.75 |
![]() | 519.91 | 2.59 |
![]() | 277.17 | 1.47 |
![]() | 25.95 | 0.08 |
![]() | 53.85 | 0.12 |
![]() | 481.44 | 2.76 |