
Արմինֆո. Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ամփոփված համախմբված ֆինանսական հաշվետվությունները ստորագրվել և հաստատվել են հրապարակման 2018թ. մարտի 27-ին: Այդ մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամուլի ծառայությունը:
Ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական ստուգումը իրականացվել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիաե ՍՊԸ կողմից: Անկախ աուդիտորական եզրակացության համաձայն, ամփոփված համախմբված ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով համապատասխանում են համախմբված ֆինանսական հաշվետվություններին, որոնց վերաբերյալ աուդիտորական կազմակերպությունը արտահայտել է իր դրական կարծիքը: