Չորեքշաբթի, 4 Ապրիլի 2018 13:47
Նաիրա Բադալյան

«Մասրիկ-1՚ արևային կայանի կառուցման ծրագիրը կավարտվի 2019 թվականի վերջին

«Մասրիկ-1՚ արևային կայանի կառուցման ծրագիրը կավարտվի 2019 թվականի վերջին

Արմինֆո. Գեղարքունիքի մարզի Մասրիկ համայնքում «Մասրիկ-1՚ արևային ֆոտովոլտային կայանը կապահովի հանրապետությունում արտադրվող էներգիայի ընդհանուր ծավալի 2 տոկոսը: Ապրիլի 4-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին: Շինարարական ծրագիրը կմեկնարկի 2019 թվականին և կավարտվի տարեվերջին:

 

Փոխնախարարը հիշեցրել է, որ նախագծի ներդրողի ընտրության միջազգային  հայտամրցույթին մասնակցության նախնական հայտ էին ներկայացրել շուրջ 7 տասնյակ ընկերություններ, 20 ընկերություններ ներկայացրել էին նախաորակավորման փուլին մասնակցության հայտ, 10-ն այն հաղթահարել էին: Նրանցից 5-ն արդեն նախագծի  իրագործման  վերջնական հայտեր էին ներկայացրել: Միջազգային հայտամրցույթի արդյունքում Հայաստանում արդյունաբերական նշանակության 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1՚ արևային էլեկտրակայանի շինարարության իրավունքը նվաճել է միջազգային կոնսորցիումը, որում ընդգրկված են համաշխարհային ճանաչում ունեցող նիդերլանդական Fotowatio Renewable Ventures-ը  (FRV) և իսպանական FSL Solar S.L.-ը: Նրանք առաջարկել են ապագա արևային կայանի համար ամենացածր սակագինը` 20.11 դրամ 1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց: «Համեմատության համար նշեմ, որ Հայաստանում փոքր հիդրոէներգետիկայի օբյեկտների սակագինը հավասար է 23,8 դրամի` 1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց, այսինքն` 20 տոկոսով ավելի թանկ՚, - նշել է Հարությունյանը:

 

Փոխնախարարի ասելով, նախագիծը եզակի է այն առումով, որ արևային կայանը կառուցվելու է բացառապես մասնավոր հատվածի միջոցներով, ի տարբերություն համաշխարհային փորձի,  որում պետությունը պարտադիր ունի իր մասնակցությունը: Փոխարենը` պետությունը պարտավորվում է, որ 20 տարվա ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցերն՚ էլեկտրաէներգիա  կգնի առաջարկվող սակագնով: Միևնույն ժամանակ, ներդրողը 80 մլն դրամ կտրամադրի Մասրիկ համայնքին` սեփական կարիքների համար ներդրումային նախագծեր իրագործելու նպատակով, և տարեկան լրացուցիչ 6 մլն դրամ կփոխանցվի համայնքային բյուջե` հողահարկի և գույքահարկի տեսքով: Շինարարության գործընթացում կստեղծվի լրացուցիչ 50 աշխատատեղ, իսկ շահագործման ընթացքում` 20 մշտական աշխատատեղ: Արևային կայանի կառուցման ծրագիրը, Էներգետիկ  ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցչի ասելով, կոտրել է բոլոր այն կարծրատիպերը, որ էներգիայի վերականգնվող աղբյուրների այդ տեսակը թանկարժեք է, և դեռ շատ ժամանակ կպահանջվի Հայաստանում այդ տեխնոլոգիաների ներդրման համար: Մինչդեռ, արդեն այսօր ակնհայտ է, որ էլեկտրաէներգիա արտադրող այդ օբյեկտի առաջարկած սակագինը ցածր է միջին կշռված սակագնից և կարող է դրական անդրադառնալ վերջնական սպառողական սակագնի վրա, եթե էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր զանգվածում դրա բաժինն ավելանա:

 

Բացի այդ, Fotowatio Renewable Ventures (FRV) և FSL Solar S.L ընկերությունների հայտերն ուսումնասիրելիս պարզ է դարձել, որ Հայաստանին առաջարկվում են ոլորտի մի շարք նորարարական լուծումներ, որոնք էապես կբարձրացնեն կայանի արտադրողունակությունը: Առաջարկվող տեխնիկական լուծումն իրենից ներկայացնում է մեկ առանցքով հսկողական համակարգով արևային մոդուլ (հսկողության բևեռային միջոցներ – հսկողության հորիզոնական միջոցներ), որը թույլ կտա մոտ 20 տոկոսով ավելացնել արտադրողունակությունը` սահմանված նույն հզորությամբ: Նախագծի շրջանակում կտեղադրվեն ավելի քան 170 հազար արևային մարտկոց և 3 հազար հատ Monoline 3H հսկողության միջոց: Այդպիսով, եթե հայկական կողմն ի սկզբանե ակնկալում էր, որ «Մասրիկ-1՚  արևային կայանում արտադրվելիք էներգիայի տարեկան ծավալը կկազմի շուրջ 90 մլն Կվ/ժ, այժմ իր ակնկալիքները սրբագրել է մինչև 120 մլն Կվ/ժ:

 

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ Հայաստանում արևային էլեկտրակայանների կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 129 մլն դոլար։ Արևային  էլեկտրակայանների կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումն արդեն պատրաստ է: Ծրագրի շրջանակում նախատեսվում է մինչև 110 մեգավատ հզորությամբ արդյունաբերական նշանակության արևային կայաններ կառուցել Հայաստանի տարբեր մարզերում։ Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար ընտրված վեց տեղանքներից երկուսի համար իսպանական «Արիես Ինժեներիա՚ խորհրդատվական ընկերությունն արդեն ներկայացրել է տեխնիկատնտեսական հիմնավորումները։ Դրանք վերաբերում են Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի վարչական սահմաններում գտնվող «Մասրիկ՚ և «Դաշտադեմ՚ տեղանքներին։ Մնացած չորս տեղանքներին առնչվող հետազոտությունները շարունակվում են:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՏԿԵՆ-ում քննարկվել են Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան լոգիստիկ երթուղու զարգացման հեռանկարներըՏԿԵՆ-ում քննարկվել են Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան լոգիստիկ երթուղու զարգացման հեռանկարները
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները
Հայաստանում խաղողի մթերման ծավալը 25%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. էկոնոմիկայի նախարարՀայաստանում խաղողի մթերման ծավալը 25%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 13-17-ը դոլարային գործարքներն սկսել են աճելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 13-17-ը դոլարային գործարքներն սկսել են աճել
Դեսպան․ Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետԴեսպան․ Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետ
Ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի 513 հարկատուներ խախտել են ՀԴՄ կիրառման կանոնները․ ՊԵԿԸնթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի 513 հարկատուներ խախտել են ՀԴՄ կիրառման կանոնները․ ՊԵԿ
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի վեցերորդ տրանշը IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի վեցերորդ տրանշը 
Հովսեփ Պատվականյան. Վերջին 2-3 տարիներին զգալի հետաքրքրություն է նկատվում Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբՀովսեփ Պատվականյան. Վերջին 2-3 տարիներին զգալի հետաքրքրություն է նկատվում Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ
ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է՝ զեղծարարությունից խուսափելու նպատակով․ bank24.am ընկերությունը գործում է առանց լիցենզիայիՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է՝ զեղծարարությունից խուսափելու նպատակով․ bank24.am ընկերությունը գործում է առանց լիցենզիայի
Երևանում ընթանում է Առևտրի և ներդրումների միջազգային համաժողովԵրևանում ընթանում է Առևտրի և ներդրումների միջազգային համաժողով
ԵՏՀ-ը միջոցներ է ձեռնարկում ՌԴ միգրացիոն քաղաքականության խստացման առնչությամբ ԵԱՏՄ բեռնափոխադրողների համար ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբԵՏՀ-ը միջոցներ է ձեռնարկում ՌԴ միգրացիոն քաղաքականության խստացման առնչությամբ ԵԱՏՄ բեռնափոխադրողների համար ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ
Երբ գործող հանքավայրերը սպառվեն, մեր սերունդների համար պետք է հանքահումքային հենք ապահովենքԵրբ գործող հանքավայրերը սպառվեն, մեր սերունդների համար պետք է հանքահումքային հենք ապահովենք
Հայաստանն առաջադրվել է World Travel Awards 2025 անվանակարգումՀայաստանն առաջադրվել է World Travel Awards 2025 անվանակարգում
Հայաստանը երկարաձգում է առանց ԱԱՀ-ի վճարման էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունըՀայաստանը երկարաձգում է առանց ԱԱՀ-ի վճարման էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունը
Հայաստանի բեռնափոխադրողները դեմ են ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին դաշնային օրենքում փոփոխություններինՀայաստանի բեռնափոխադրողները դեմ են ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին դաշնային օրենքում փոփոխություններին
Կառավարությունն աջակցում է ֆիզիկական անձանց կողմից եկամուտների մասին հայտարարագրերի ներկայացումը պարզեցնելու վերաբերյալ կառավարող խմբակցության առաջարկած օրենսդրական նախաձեռնությանըԿառավարությունն աջակցում է ֆիզիկական անձանց կողմից եկամուտների մասին հայտարարագրերի ներկայացումը պարզեցնելու վերաբերյալ կառավարող խմբակցության առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը
ATI.SU․ Հայաստանում միջազգային բեռնափոխադրումների պահանջարկը 30%- ով աճել էATI.SU․ Հայաստանում միջազգային բեռնափոխադրումների պահանջարկը 30%- ով աճել է
Հայաստանն ու Իրանը զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնելՀայաստանն ու Իրանը զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել
ԱրարատԲանկի աջակցությամբ արդիականացվել է Մատենադարանի անվտանգային համակարգը ԱրարատԲանկի աջակցությամբ արդիականացվել է Մատենադարանի անվտանգային համակարգը 
200 կրթաթոշակ լավագույն ուսանողներին. Ամերիաբանկը հայտարարում է մրցույթ երկրորդ տարին անընդմեջ  200 կրթաթոշակ լավագույն ուսանողներին. Ամերիաբանկը հայտարարում է մրցույթ երկրորդ տարին անընդմեջ  
Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում անվտանգության ապահովման նոր գործիք է ներդրվել Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում անվտանգության ապահովման նոր գործիք է ներդրվել 
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարում հիփոթեքային վարկավորման պայմանագրերում. օրենքի նախագիծՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարում հիփոթեքային վարկավորման պայմանագրերում. օրենքի նախագիծ
Հայաստանի իշխանությունները կխստացնեն հանքարդյունաբերության ոլորտի կարգավորումը երկրի սահմանամերձ շրջաններումՀայաստանի իշխանությունները կխստացնեն հանքարդյունաբերության ոլորտի կարգավորումը երկրի սահմանամերձ շրջաններում
Մի դրամի ուժը, Իմ անտառ Հայաստանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուշագիր կնքեցին 
Հայ արտադրողներն ու վաճառողները մեծացնում են վաճառքների ծավալները մարքեթփլեյսերումՀայ արտադրողներն ու վաճառողները մեծացնում են վաճառքների ծավալները մարքեթփլեյսերում
Հայաստանում անշարժ գույքին առնչվող որոշ գործարքներ հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային ձեւաչափովՀայաստանում անշարժ գույքին առնչվող որոշ գործարքներ հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային ձեւաչափով
ՄՖԿ շրջանում որպես Հայաստանի հիմնական ներդրողներ հանդես են գալիս ԵԱԶԲ-ը, IFC-ն եւ EBRD-նՄՖԿ շրջանում որպես Հայաստանի հիմնական ներդրողներ հանդես են գալիս ԵԱԶԲ-ը, IFC-ն եւ EBRD-ն
Ծխախոտային արտադրանքը Հայաստանում կրկին կթանկանա՞Ծխախոտային արտադրանքը Հայաստանում կրկին կթանկանա՞
Այս տարի խաղողի մթերման ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. էկոնոմիկայի նախարարԱյս տարի խաղողի մթերման ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է նվազելՀայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է նվազել
Նախարար․ Բժշկական ապահովագրության ներդրման առաջին փուլում համակարգում կներառվեն 65+ տարիքի մարդիկՆախարար․ Բժշկական ապահովագրության ներդրման առաջին փուլում համակարգում կներառվեն 65+ տարիքի մարդիկ
Սևանա լիճն ազատվում է պլաստիկից․ հավաքված թափոնները կվերամշակվեն Սևանա լիճն ազատվում է պլաստիկից․ հավաքված թափոնները կվերամշակվեն 
Երևանը կարևորում է ֆինանսական ինստիտուտների արդյունավետ փոխգործակցությունը երկրում ներդրումային ծրագրեր իրականացնելիսԵրևանը կարևորում է ֆինանսական ինստիտուտների արդյունավետ փոխգործակցությունը երկրում ներդրումային ծրագրեր իրականացնելիս
Էդուարդ Մուսայելյան. Արհեստական բանականությունն ապագա չէ, այն արդեն ներկա էԷդուարդ Մուսայելյան. Արհեստական բանականությունն ապագա չէ, այն արդեն ներկա է
Նիկոլ Փաշինյան․ Արհեստական բանականությունը կանխորոշում է Հայաստանի ապագանՆիկոլ Փաշինյան․ Արհեստական բանականությունը կանխորոշում է Հայաստանի ապագան
Ջրբաշյան. Հայաստանում անհրաժեշտ է անցում կատարել Ջրբաշյան. Հայաստանում անհրաժեշտ է անցում կատարել "կայունության սուբսիդավորումից" դեպի "նորարարության ներդրում"
TeamPay-ը «ԴիջիԹեք»-ում ներկայացրել է իր նոր թվային վճարային քարտըTeamPay-ը «ԴիջիԹեք»-ում ներկայացրել է իր նոր թվային վճարային քարտը
ՔՊ-ը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար առաջադրել է Արմեն Քթոյանի թեկնածությունըՔՊ-ը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար առաջադրել է Արմեն Քթոյանի թեկնածությունը
Կոնվերս Բանկն արժանացել է «STP Excellence Award» մրցանակի Կոնվերս Բանկն արժանացել է «STP Excellence Award» մրցանակի 
Գևորգ Պապոյան. TRIPP-ը համագործակցություն է միայն ու միայն ԱՄՆ-ի հետԳևորգ Պապոյան. TRIPP-ը համագործակցություն է միայն ու միայն ԱՄՆ-ի հետ
Արդշինբանկն առաջարկում է տեղափոխել hիփոթեքային վարկը և ստանալ 3% cashback  Արդշինբանկն առաջարկում է տեղափոխել hիփոթեքային վարկը և ստանալ 3% cashback  
Գերմանիան Հայաստանին 84,6 մլն եվրո կտրամադրի արևային վահանակների համար կուտակիչ սարքեր ստեղծելու համարԳերմանիան Հայաստանին 84,6 մլն եվրո կտրամադրի արևային վահանակների համար կուտակիչ սարքեր ստեղծելու համար
FLYONE ARMENIA-ն հայտարարել է աննախադեպ ակցիայի մասին․ տոմսեր՝ սկսած 19 եվրոյին համարժեք դրամիցFLYONE ARMENIA-ն հայտարարել է աննախադեպ ակցիայի մասին․ տոմսեր՝ սկսած 19 եվրոյին համարժեք դրամից
Հայաստանում կիրականացվի պետական պարտքի Հայաստանում կիրականացվի պետական պարտքի "ռեբրենդինգ"
Հայաստանի 5 առաջատար առևտրային գործընկերների՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄԷ - ի, Իրանի և Գերմանիայի մասնաբաժինը մեկ տարում նվազել է՝ 74%-ից մինչեւ 64%Հայաստանի 5 առաջատար առևտրային գործընկերների՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄԷ - ի, Իրանի և Գերմանիայի մասնաբաժինը մեկ տարում նվազել է՝ 74%-ից մինչեւ 64%
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 41,1%-ով ՝ թանկարժեք մետաղներին և քարերին առնչվող գործարքների կտրուկ կրճատման պատճառովՀայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 41,1%-ով ՝ թանկարժեք մետաղներին և քարերին առնչվող գործարքների կտրուկ կրճատման պատճառով
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 6-10-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքները հասել են երկնիշ աճիՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 6-10-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքները հասել են երկնիշ աճի
Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների զուտ հոսքը 1-ին կիսամյակում մնացել է դրական՝ ՕՈՒՆ-ի էական աճի հաշվինՀայաստանի տնտեսության մեջ ներդրումների զուտ հոսքը 1-ին կիսամյակում մնացել է դրական՝ ՕՈՒՆ-ի էական աճի հաշվին
ԱրարատԲանկը և «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր ԱրարատԲանկը և «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր 
Ռեւ Լեբարեդյան. Հայաստանը քայլ է կատարում 4-րդ արդյունաբերական հեղափոխությանն ընդառաջՌեւ Լեբարեդյան. Հայաստանը քայլ է կատարում 4-րդ արդյունաբերական հեղափոխությանն ընդառաջ
ՊԵԿ-ը չգրանցված աշխատակիցների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման նոր դեպքեր է բացահայտելՊԵԿ-ը չգրանցված աշխատակիցների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման նոր դեպքեր է բացահայտել
C360 oվերդրաֆթ. Վարկային սահմանաչափ` Converse Mobile հավելվածով C360 oվերդրաֆթ. Վարկային սահմանաչափ` Converse Mobile հավելվածով 
Երևանը դարձել է տարածաշրջանային տեխնոլոգիական ներուժի ձգողության կենտրոն. Մերիդիան էքսպո-կենտրոնում բացվել է 20-րդ «ԴիջիԹեք»-ըԵրևանը դարձել է տարածաշրջանային տեխնոլոգիական ներուժի ձգողության կենտրոն. Մերիդիան էքսպո-կենտրոնում բացվել է 20-րդ «ԴիջիԹեք»-ը
Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը տարբեր գնահատականներ ունեն փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալՌուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը տարբեր գնահատականներ ունեն փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալ
Նախարար․ ՄԱԿ ՊՀԾ-ի կողմից իրականացվող ծրագրերը համահունչ են Հայաստանի ազգային առաջնահերթություններին և ոլորտային ռազմավարություններինՆախարար․ ՄԱԿ ՊՀԾ-ի կողմից իրականացվող ծրագրերը համահունչ են Հայաստանի ազգային առաջնահերթություններին և ոլորտային ռազմավարություններին
Հայաստանում կհայտնվի 160 մլն դոլար արժողությամբ խոշոր տեխնոլոգիական պարկՀայաստանում կհայտնվի 160 մլն դոլար արժողությամբ խոշոր տեխնոլոգիական պարկ
Բելգիան ամրապնդում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունըԲելգիան ամրապնդում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը
ՎԶԵԲ-ը կշարունակի ակտիվորեն աջակցել ՀՀ կառավարության ռազմավարական բարեփոխումներինՎԶԵԲ-ը կշարունակի ակտիվորեն աջակցել ՀՀ կառավարության ռազմավարական բարեփոխումներին
Հայաստանի իշխանությունները կսահմանափակեն իրանական տոմատի մածուկի մատակարարումը երկրի ներքին շուկա. կառավարության որոշումՀայաստանի իշխանությունները կսահմանափակեն իրանական տոմատի մածուկի մատակարարումը երկրի ներքին շուկա. կառավարության որոշում
Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն "Ռուսական էներգետիկ շաբաթ"-ին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
17.10.2025
RUB4.71-0.12
USD382.590.11
EUR447.251.47
GBP513.890.22
CAD272.640.24
JPY25.520.22
CNY53.700.02
CHF484.234.33