Արմինֆո. Հայաստանը մտադիր է մինչև 2030 թվականը երկրի ներքին սպառման կառուցվածքում ունենալ միայն ատոմային վերականգնվող էներգիայի (ՎԷԱ) աղբյուրները: Ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպման այս մասին ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Այսպիսով, նշել է Հարությունյանը, ջերմային և գազի կայանները կաշխատեն արտահանման ուղղությամբ:
Ներկայումս կառուցման փուլում է 8 արևային կայաան, որոնց ընդհանուր հզորությունը կզմում է մոտ 8 ՄՎտ: Էներգետիկայի նախարարությունը նախատեսում է դրանք շահագորման հանձնել մինչև 2018 թվականը: Անցյալ տարի շուկայում սկսեցին գործել երեք արևային էլեկտրակայաններ`Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում: Նրանց ընդհանուր հզորությունը կազմում է 2.5 ՄՎտ է, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության թույլատրելի շեմը 150 կՎտ / ժ-ից ավելացել է մինչև 500 կՎտ / ժ:
Բացի այդ, համաձայն կառավարության ծրագրի, Հայաստանում նախատեսվում է կառուցել 110 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայաններ: 6 հետազոտված տարածքներից երկուսով իսպանական «Արիես ինժեներիա» խորհրդատվական ընկերությունն արդեն ներկայացրել է տեխնիկա-տնտեսական հիմնավորումները: Դրանք վերաբերում են Գեղարքունիքի մարզի «Մասրիկ» և Արագածոտնի մարզի «Դաշտադեմ» կայաններին, իսկ մյուս չորս տարածքների հետազոտությունը շարունակվում է: «Մասրիկ» գծով արդեն կա միջազգային մրցույթի հաղթողը, դեմս հոլանդական Fotowatio Renewable Ventures (FRV) և իսպանական FSL Solar S.L. ընկերությունների: Ինչպես նշել է Հարությունյանը, արդեն հայտնի է, որ Fotowatio Renewable Ventures (FRV) և իսպանական FSL Solar S.L. ընկերությունների հետաքրքրված են կառուցել ավելի ուժեղ կայան, այդ թվում նաև Մասրիկում: Հարցը կլուծվի առաջիկա 6 ամսում:
Հայաստանում ՎԷԱ-ի ներուժը, ըստ փոխնախարարի, անսահմանափակ է: 2015 թ.-ից նախարարությունը իրականացնում է արևային ռեսուրսների չափումներ և գնահատում: 4 կայանների արևային ռեսուրսն արդեն չափվել և գնահատվել է, արդյունքում, արդեն կա Հայաստանի արդեն նորացված «արեգակնային քարտեզը», որը մատչելի է յուրաքանչյուր ցանկացողի: Միևնույն ժամանակ, Հայաստանի էներգետիկ համակարգն այսօրվա դրութամբ ի վիճակի է արևային էներգիայի օբյեկտներից ընդունել միայն 70 ՄՎտ էլեկտրաէներգիա: Հայաստանի արևային էներգետիկայի զարգացման հետ մեկտեղ կտրվի ավելի ճշգրիտ գնահատական: Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման գծի շինարարության դեպքում, նշել է Հայկ Հարությունյանը, կվերանայվի 70 ՄՎտ-ի սահմանը, քանի որ համակարգը կկարողանա «մարսել շատ ավելի բարձր հզորութոյւններ»: «Հայաստանը ներկայումս հայտարարել է արևային տեխնոլոգիաների փուլային իրականացման քաղաքականություն, որպեսզի խուսափի հնարավոր բացասական ազդեցություններից համակարգում», - ասել է նա, հավելելով, որ ոլորտի պատասխանատուներն ամեն օր կհետևեն նոր տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև դրանց ազդեցությանը շուկայում, համակարգի անվտանգության և հուսալիության առումով: Հայաստանը, ինչպես նշել է, որ նախարարի տեղակալը, նախատեսում է ցուցանիշը հասցնել 150 ՄՎտ-ի: Արդյունքում, արդեն 2030 թվականին ՎԵԱ մասնաբաժինը երկրի էներգետիկ հաշվեկշռում պետք է հասնի մոտ 70%-ի:
Միևնույն ժամանակ, այսօր փոխնախարարը հրաժարվել է նշել, թե ինչպես է այդ գործընթացն ազդում սպառողի վերջնական սակագնի վրա, քանի որ սպառողական գներն ուղղակիորեն կախված են երկրի էներգետիկ հաշվեկշռում ՎԷԱ մասնաբաժնից: Այսօր վերջնական սակագինը ձևավորվում է մաթեմատիկական հաշվարկի հիման, նմշել է փոխնախարարը:
«ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի՚ համաձայն, մինչև 2020 թիվը վերականգնվող աղբյուրներով ծածկված կլինի Հայաստանում սպառվող ողջ էներգիայի 20%-ը, իսկ մինչև 2026 թիվը` 50%-ը: Կառավարությունը նախատեսում է մինչև 2020 թվականը 38%-ով կրճատել էներգիայի սպառումը և, համապատասխանաբար, էներգետիկ ծախսերը: Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները արևային էլեկտրակայանների տեղադրման համար: Ոչ միայն չեն պահանջվում լիցենզիաներ, այլև ողջ գործընթացն ազատվում է հարկերից: Ստեղծված են բոլոր պայմաններն այդ ոլորտում ներդրումների համար: Ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված ներդրումային ծրագրի, Հայաստանում նախատեսվում է կառուցել 6 արևային կայան, մինչև 110 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Առաջին փուլում ընտրվել է «Մասրիկ» համայնքի մոտակայքում, որտեղ կկառուցվի 55 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան: Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 129 միլիոն դոլար: