Արմինֆո. Ապրիլի 5-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում կայացել է հանդիպում ՀՀ ֆինանսների նախարարության իրավասու ստորաբաժանումների և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) ներկայացուցիչների միջև:
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված պարզեցված պետական բյուջեի և պարզեցված պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության ձևանմուշները և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ու ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի կողմից նախկինում համատեղ ներկայացված առաջարկությունները: Նշված կառույցների կողմից ողջունվել և մեծապես կարևորվել է նախաձեռնությունը: Միաժամանակ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համատեղ աշխատանքները վերը նշված փաստաթղթերն առավել մատչելի և հանրության համար առավել հասանելի դարձնելու ուղղությամբ:
Նշենք, որ Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (EDRC) անկախ հետազոտական կառույց է, որը հիմնադրվել է 2001 թվականին, Երևանում, սոցիալական զարգացման ոլորտի անկախ հետազոտությունների իրականացման նպատակով:
RUB | 3.85 | 0.02 |
USD | 395.05 | 0.14 |
EUR | 410.46 | -0.52 |
GBP | 494.09 | -5.04 |
CAD | 274.66 | 0.23 |
JPY | 25.20 | 0.04 |
CNY | 54.13 | 0.01 |
CHF | 441.54 | 0.69 |