Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկն, իր հաճախորդներին առաջարկելով ժամանակակից և տեխնոլոգիական պրոդուկտներ և ծառայություններ, շահագործման է հանձնել քարտային հաշվի համալրման և միաժամանակ մուտքագրված գումարի հետագա օգտագործման հնարավորությամբ օժտված առաջին բանկոմատները:
Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, նոր բանկոմատները թույլ են տալիս ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտապաններին ոչ միայն իրենց քարտերից ստանալ դրամական միջոցներ, կատարել վճարումներ, դրամական փոխանցումներ և այլն, այլ նաև ակնթարթորեն կանխիկ գումարով անվճար համալրել քարտը:
Cash-in բանկոմատի առավելություններն են`արագություն - դրամական միջոցներն անմիջապես մուտքագրվում են քարտին, հարմարավետություն - մեկ գործարքի ընթացքում միաժամանակ կարելի մուտքագրել մինչև 90 թղթադրամ (ոչ թէ մեկ առ մեկ, այլ կապոցով), ընդ որում տարբեր արժեքների թղթադրամներ, ինչը համալրման գործընթացը դարձնում է առավել հարմարավետ և արագ:
Բանկոմատները հագեցած են նոր հնարավորությամբ, քանի որ հաճախորդներին տրամադրում են կանխիկ գումար` մեկ այլ հաճախորդների կողմից ավելի վաղ մուտքագրված միջոցների հաշվին:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`«Հայաստանի բանկերի քարտային բիզնեսում» 16-րդ վերլուծական թողարկման, ՎՏԲ-Հայաստան Բանկը շուկայի առաջատարն է ակտիվ քարտերի թվով, ինչպես ընդհանուր, այնպես էլ MasterCard և Visa քարտերով, ինչպես նաև պլաստիկ գործարքի ծավալով: Օրինակ, 2017-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկն ուներ մոտ 334 հազար քարտ, որից ավելի քան 181 հազարը`MasterCard և մոտ 153 հազարը`Visa քարտեր: 2017 թվականի առաջին 9 ամիսներին բանկի պլաստիկ գործարքների ծավալը կազմել է 181.2 մլրդ դրամ, որի 93%-ը կամ 167.2 մլրդ.դրամը կազմել են բանկոմատային գործարքները, տարեկան աճը`13.5%, իսկ բանկոմատներով գործարքների աճը`14%: Մինչև 2013 թ., ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկում և սպասարկում էր միջազգային VISA քարտեր, բայց 2013-ի սեպտեմբերից դառնալով MasterCard Worldwide միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ, սկսեց թողարկել և սպասարկել Cirrus / Maestro և MasterCard քարտերը, միաժամանակ սպասարկելով նաև տեղական ArCa քարտերը: ՎՏԲ-Հայաստան Բանկը ունի իր սեփական պրոցեսինգը:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: