Երեքշաբթի, 10 Ապրիլի 2018 11:05
Ալեքսանդր Ավանեսով

Երևանում տեղի կունենա միջուկային էներգետիկային նվիրված միջազգային սեմինար

Երևանում տեղի կունենա միջուկային էներգետիկային նվիրված միջազգային սեմինար

Արմինֆո. Ապրիլի 12-ին, Երևանում տեղի կունենա միջազգային մանկական նկարչական ցուցահանդես մրցույթ, «Երկրագունդը տալիս ենք երեխաներին» և «Խաղաղ ատոմ» թեմաներով: Ցուցահանդեսը կանցկացվի

«Միջազգային վետերան կազմակերպությունների մասնակցությունը համաշխարհային միջուկային էներգետիկայի զարգացման հանրային ճանաչման բարձրացմանը. Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ռեսուրսի երկարաձգում, առաջնահերթություններ, հեռանկարներ և երաշխիքներ» միջազգային սեմինարի շրջանակներում: Այս մասին տեղեկացրել է Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի մամլո ծառայությունը: Ըստ աղբյուրի, միջազգային սեմինարը կանցկացվի ապրիլի 11-14-ը: Սեմինարին կմասնակցեն փորձագետ-գիտնականներ`Ռուսաստանից, Չեխիայից, Ուկրաինայից, Սլովակիայից, Բուլղարիայից, Հունգարիայից, Ղազախստանից, Բելառուսից և Լիտվայից, Հայաստանից:

 

Հայկական ատոմակայանը բաղկացած է երկու բլոկից,  խորհրդային (ռուսական) ԲԲԷՌ ռեակտորներով: Առաջին բլոկը գործարկվեց 1976-ին, երկրորդը`1980-ին: 1989-ի մարտին, Սպիտակի երկրաշարժից հետո կանգնեցվեց կայանի աշխատանքը: 1995-ի նոյեմբերին վերագործարկվեց ատոմակայանի 407.5 ՄՎտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկը: 2014-ի մարտին Հայաստանի կառավարությունը որոշեց երկարաձգել երկրորդ էներգաբլոկի գործողության ժամկետը 10 տարով՝ մինչև 2027 թվականը: Ծրագիրը համակարգվում է «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի «Ռուսատոմ» ծառայության դուստր ձեռնարկության կողմից: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2019 թվականին: Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը 270 մլն դոլարով պետական ​​արտահանման վարկ է տրամադրել Հայաստանին, ինչրպես նաև այդ նպատակով 30 մլն դոլարի դրամաշնորհ:-