Արմինֆո. Հայաստանի վերամշակող ձեռնարկությունները գործնականում մարել են ֆերմերների հանդեպ բոլոր պարտքերը (99.6%), 2017 թվականի մթերումների համար: 89 մլն դրամի չափով մնացած գումարը կմարվի մոտ ապագայում: Այս մասին, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Փոխնախարարը հիշեցրել է, որ մթերված բերքի դիմաց վճարումների ձգձգումը վերացնելու և շրջանառու միջոցների ապահովման նպատակով 2017 թվականին գյուղատնտեսության նախարարությունը վերամշակման ձեռնարկությունների համար պիլոտային ռեժիմով առաջարկում է վարկավորման առումով մատչելի նոր ծրագիր: Անցյալ տարի, ինչպես հաղորդում է Մակարյանը, ֆինանսական գործիքներից օգտվել են 20 ընկերություններ: Հաշվի առնելով կառավարության 9% սուբսիդիաները, վարկառուների համար տարեկան տոկոսադրույքն իջել է 3%, 1 տարի մարման ժամկետով:
2018 թվականին ծրագրի վարկային պորտֆելն ընդլայնվեց 2.4 մլրդ.դրամով, մինչև 18 մլրդ դրամ, իսկ մեկ վարկի առավելագույն գումարը 150 մլն.դրամից հասավ 1 մլրդ դրամի: Արդյունքում, այսօրվա դրությամբ 5-6 ընկերություն արդեն դիմել են 1 մլրդ դրամի վարկի նպատակով: Այսպիսով, մթերող ընկերությունները կկարողանան վճարումները կատարել անմիջապես: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ներկայումս աշխատանքներ է իրականացնում մթերող ընկերությունների հետ, որպեսզի հաջողվի պայմանագիր կնքել մինչև մթերումների սեզոնի մեկնարկը:
Ինչ վերաբերում է ավելի հին պարտքերին, որոնք կուտակվել են 2015-2016 թվականների գնումների արդյունքում, մասնավորապես, «Արենի» գինու գործարանը դեռ չի կարողանում մարել 7,5 մլն.դրամի պարտքը, քանի որ ունի վճարունակության խնդիրներներ: Այնուամենայնիվ, ինչպես հավաստիացրել է Մակարյանը, գյուղատնտեսության նախարարությունն ինտենսիվ աշխատում է այդ ուղղությամբ, որպեսզի հարցը լուծվի առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում: Մինչդեռ, 2017-ի դեկտեմբերի վերջին վերջապես հաջողվեց լուծել նաև «Վինար» ընկերության պարտքի խնդիրը, որը կոււտակվել էր Քաղցրաշեն համայնքի և հարակից տարածքների ֆերմերների հանդեպ: Հիմնական մասը մարվել է, և այսօր ընկերությունը պարտք է մնացել մի քանի ֆերմերների, այն էլ այն պատճառով, որ վերջիններս բացակայում են երկրից:
Հիշեցնեք, որ 2018 թվականի հունվարի 16-ի դրոթյամբ սուբսիդավորման ծրագրին մասնակիցում են 12 բանկեր և երկու ունիվերսալ վարկային ընկերություններ`ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ, Ամերիաբանկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ, Արդշինբանկ, Արմսվիսբանկ, Ինեկոբանկ, Կոնվերս բանկ, Հայբիզնեսբանկ, Հայէկոնոմբանկ, Evocabank, Բիբլոս բանկ Հայաստան, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈւՎԿ, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ և «ԱգրոԿրեդիտՔարդ» ՈւՎԿ: