Չորեքշաբթի, 11 Ապրիլի 2018 12:03
Մարիաննա Մկրտչյան

Երևանը ռուսաստանցիների շրջանում ժողովրդականություն վայելող ԱՊՀ ուղղությունների առաջատար հնգյակում է` մայիսյան տոներին ճանապարհորդությունների համար

Երևանը ռուսաստանցիների շրջանում ժողովրդականություն վայելող  ԱՊՀ ուղղությունների առաջատար հնգյակում է` մայիսյան տոներին ճանապարհորդությունների համար

Արմինֆո.Երևանը մայիսյան տոներին ճանապարհորդությունների համար ռուսաստանցիների շրջանում առավել  ժողովրդականություն վայելող ԱՊՀ ուղղությունների առաջատար հնգյակում է: Այդ են վկայում բնակարանների ամրագրման Tvil.ru ծառայության վերլուծության արդյունքները:

 

Ռուսաստանում ոչ աշխատանքային են ապրիլի 29-ից մինչև մայիսի 2-ը` ներառյա, ինչպես նաև մայիսի 5, 6 և 9-ը: Մինսկը, Աստանան, Բաքուն, Երևանն ու Բրեստը ԱՊՀ քաղաքների առաջատար 5-յակում, ուր նախընտրում են մեկնել ռուսաստանցիները մայիսյան տոներին:

 

Tvil.ru տվյալներով, մայիսի սկզբին Երևանում զբոսաշրջիկները բնակարան են ամրագրում միջին հաշվով 4 գիշերվա համար և կծախսեն օրական 2,8 հազար ռուբլի: