Չորեքշաբթի, 11 Ապրիլի 2018 17:01
Ալեքսանդր Ավանեսով

Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն աճել են շուրջ 3 անգամ

Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն աճել են շուրջ 3 անգամ

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարության օպերատիվ տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 11-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 34 875 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 22 828 տոննայով։

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն , Վրաստան, Բելառուս, ԱՄԷ, Ռումինիա և Բելգիա: