
Արմինֆո. Armenian Blockchain Forum-ը (ABF) մտադիր է Հայաստանում գործարկել Blockchain Open University կրթական նախագիծը, որում ներգրավված կլինեն Հայաստանի բոլոր համալսարանները, որոնք ՏՏ ոլորտում մասնագետներ են պատրաստում: Այդ մասին ապրիլի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ABF-ի կրթական կլաստերի կառավարող տնօրեն Անաստասիա Տյուրինան: «Մեզ համար սկզբունքային է գլոբալ դարձնել այդ համալսարանը, որին կմասնակցեն տարբեր երկրներից տեխնոլոգիաներ ստեղծողները: Ավելին, շատ կարևոր է բոլոր համալսարանների մասնակցությունը, քանի որ յուրաքանչյուր բուհ իր մասնագիտացումն ունի, իսկ բլոկչեյնի արդյունաբերությունում մեզ անհրաժեշտ են տարբեր ուղղվածության մասնագետներ»,- ասել է նա: Մասնավորապես, Ա. Տյուրինան ընդգծել է, որ համալսարանը կունենա սերտիֆիկացման և հավատարմագրման իր համակարգը՝ նկատի ունենալով, որ ABF-ը բլոկչեյնը համարում է ապագայի մասնագիտություն: «Մենք արդեն ունենք հավաստումներ IBM, Microsoft , Ethereum կորպորացիաների և մի շարք այլ ընկերությունների կողմից, որոնք հաստատել են իրենց գործընկերությունը»,- ասել է փորձագետը:
Ա. Տյուրինան պարզաբանել է, որ Blockchain Open University-ի մասնակիցները կկարողանան ինքնուրույն ստեղծել արդյունավետ սթաթափներ, որոնք կկարողանան ներդրողներ ներգրավել և միջազգային շուկաներ դուրս գալ: «Մենք բաց ենք տարբեր ընկերությունների և ասոցիացիաների հետ համագործակցության համար»,- ավելացրել է նա:
RUB | 4.72 | -0.01 |
USD | 382.61 | 0.07 |
EUR | 442.37 | 0.54 |
GBP | 503.51 | 2.11 |
CAD | 272.92 | 1.86 |
JPY | 24.82 | -0.13 |
CNY | 53.74 | 0.02 |
CHF | 474.64 | 0.73 |

