Արմինֆո. Հակառուսական պատժամիջոցները կարճաժամկետ հեռանկարում Հայաստանին չեն սպառնում, հայտարարել է տնետսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը` ապրիլի 12-ին լրագրողների համար ճեպազրույցի ընթացքում` անդրադառնալով ՌԴ նկատմամբ վերջին պատժամիջոցների հնարավոր բացասական ներգործությանը:
Այդուհանդերձ, Կարայանի ասելով, Հայաստանն ուշադիր հետևում է պատժամիջոցների գործընթացին, քանի որ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է: «Առաջինը, որ կարող է մեզ վրա անմիջական ազդեցություն գործել, ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումներն են: Կարճաժամկետ հեռանկարում այդ գործոնը մեզ համար սպառնալիք չի ներկայացնում: Սակայն մենք հետևում ենք գործընթացներին, խորհրդատվություններ ենք անցկացնում ռուսաստանցի գործընկերների հետ և այդ հարցը կպահենք ուշածդրության կենտրոնում՚, - նշել է Կարայանը: Տվյալ փույում, ինչպես նշել է նախարարի պաշտոնակատարը, քննարկումներ են անցկացվում Հայաստանի արտահնանողների հետ, որոնք ռուսաստանցի գործընկերների հետ իրենց պայմանագրային պարտավորություններն իրականացնում են ռուբլով: Անհրաժեշտության դեպքում, ինչպես հավաստիացրել է Սուրեն Կարայանը, կառավարությունը կգործարկի անհրաժեշտ գործիքակազմ` աջակցություն ցույց տալու նպատակով:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին ԱՄՆ Ռուսաստանի նկատմամբ սահմանել է նոր պատժամիջոցներ, որոնք տարածվել են ռուսաստանցի երկու տասնյակ գործարարների, օլիգարխերի և պաշտոյաների վրա: Դա հարուցել է Ռուսաստանի շատ ընկերությունների և բանկերի արժեթղթերի գնանշման անկում, ինչպես նաև դոլարի և եվրոյի նկատմամբ ռուբլու արժեզրկում: Այդ ընկերություններից մի քանիսը ներկայացված են Հայաստանում: Ռուսական ռուբլու արժեզրկման ֆոնին Հայաստանի արժութային շուկան հայտնվել է «անկանոնության գոտում՚` Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների փոխկապակցվածության զգալի աստիճանի առնչությամբ:
Նախօրեին ԱրմԻնֆո-ի կողմից հարցման ենթարկված շուկայի մասնակիցների կարծիքով, Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ հերթական պատժամիջոցների սահմանումից հետո Հայաստանի մանրածախ արժութային շուկայում շատ ռուսական ռուբլի է կուտակվել, որն իրացվելի չէ` փոխարժեքի անկման պատճառով, մինչդեռ միաժամանակ զգացվում է դոլարի դեֆիցիտ: Որպես հետևանք, ԱՄՆ արժույթի նկատմամբ սպեկուլյատիվ պահանջարկը մեծացել է: Արդյունքում` փորձագետները կարծում եմ, որ դրամն սկսել է արժեվորվել ռուբլու նկատմամբ, ընդսմին զգալիորեն արժեզրկվելով դոլարի ու եվրոյի նկատմամբ: Սակայն փորձագետները կարծում են, որ դոլարի նկտամամբ դրամի արժեզրկման լագն առայժմ այն սահմաններում է, որոնք առանձնապոս մտավախություն չեն ներշնչում, քանի որ ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ անկում տեղի չի ունենում: Այդ սպեկուլյատիվ տրենդը, ինչպես ենթադրում են փորձագետները, կշարունակվի առավելագույնը մեկ շաբաթ, ինչից հետո իրավիճակը կկայունանա, իսկ այնուհետև չի բացառվում փոխարժեքի «հետադարձը՚ նախկին դիրքեր:
Նշենք, որ Հայաստանի արժույթի մանրածախ շուկայում ապրիլի 9-11-ը ներառյալ դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 481,3-ից մինչև 483,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ` 591-ից մինչև 598 դրամ/1եվրո, ընդ որում` արժեվորվելով ռուբլու նկատմամբ 8,3-ից մինչև 7,6 դրամ/1ռուբլի: Փորձագետները հակված են կարծելու, որ մինչև շաբաթվա վերջն էապես կավելանան գործարքներն արտարժույթի միջբանկային շուկայում: Չի բացառվում, որ փոխարժեքի կտրուկ ֆլուկտուացիայի դեպքում հնարավոր է ՀՀ ԿԲ ուղիղ միջամտություն` սպեկուլյանտներին «զսպելու՚ նպատակով: