Ուրբաթ, 13 Ապրիլի 2018 15:12
Ալեքսանդր Ավանեսով

Արմեն Սարգսյանը կոչ է արել չինական ընկերությանը ՀՀ-ում զբաղվել գյուղմթերքների վերամշակմամբ

Արմեն Սարգսյանը կոչ է արել չինական ընկերությանը ՀՀ-ում զբաղվել գյուղմթերքների վերամշակմամբ

Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է չինական Syntszyan company "Chen and Agrotechnology Co.LTD" ընկերության ղեկավար Լի Սիենմինին:

 

Այս ընկերությունը մասնագիտացված է գյուղատնտեսության ոլորտում եւ զբաղվում է նաեւ հայկական գյուղմթերքների արտահանմամբ:

 

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին, եւ ընդգծել, որ չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում:

 

Ընկերության ղեկավարի հետ քննարկելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները, Արմեն Սարգսյանը քաջալերել է գործունեության ծավալել նաեւ գյուղմթերքների վերամշակման ոլորտում: