Ուրբաթ, 13 Ապրիլի 2018 18:53
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ. Մենք կարող ենք մոռանալ Աբխազիայի տարածքով Վերին Լարսին այլընտրանք գտնելու երազանքի մասին

Փորձագետ. Մենք կարող ենք մոռանալ Աբխազիայի տարածքով Վերին Լարսին այլընտրանք գտնելու երազանքի մասին

Արմինֆո. Երրորդ կողմի`շվեյցարական SGS միջազգային ընկերության միջոցով Աբխազիայի տարածքով տրանսպորտային նոր միջանցքի բացման վերաբերյալ ռուսական և վրացական կողմերի միջև կայացած վերջին`43-րդ հանդիպումը ոչ մի արդյունք չտվեց: Այս մասին ապրիլի 13-ի ասուլիսում հայտարարել է Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը:

«Տարեսկզբից տեղի են ունեցել քաղաքական լուրջ իրադարձություններ, որոնք էլ ավելի հեռացրեցին այս հարցի լուծման հնարավոր ուղիները, ինչի մասին այնդան երազում է Հայաստանը», - ասել է փորձագետը: Այս առումով նա նշել է փետրվարին Վրաստանի քաղաքացու սպանությունը Ցխինվալիում, ով, իբր, զբաղվում էր հետախուզական գործունեությամբ, ինչն առիթ դարձավ երկարատև տարաձայնությունների: Դրանից հետո ռուս-վրացական հարաբերությունների վրա բացասաբար անդրադարձավ Ս. Սկրիպալի թունավորմանն Անգլիայում: «ԵՄ և Անգլիան ԵՄ անդամ երկրներին կոչ արեց իրենց երկրներից արտաքսել ռուսաստանյան դեսպաններին: Ռուսական կողմը Վրաստանին խնդրեց չընդունել նման որոշում: Բայց մենք գիտենք, որ Թբիլիսիում գտնվող Շվեյցարիայի դեսպանատանը գործում է ռուսական բաժինը, որտեղից արդեն արտաքսել են մեկ աշխատակցի: Սա ևս մեկ քայլ է, որն ազդում է գործընթացի վրա, որը, կարծես, արդեն մոտենում է իր ավարտին: Իսկ այսօր Վրաստանը հասկացել է, որ Աբխազիայի տարածքով այլընտրանքային երթուղիներ արդեն երկար ժամանակ չեն լինելու», - ասել է Մ. Առաքելյանը:

Փորձագետը գտնում է, որ Հայաստանը, որը տարանցիկ երկիր չէ, ներկա իրավիճակում պետք է մտածի իր շահերի մասին: Կառավարության թիվ մեկ խնդիրը, ըստ Մ.Առաքելյանի, պետք է լինի, ենթակառուցվածքների բարելավումը, մասնավորապես, Վրաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Իրանից, Իրաքից և այլ երկրների բեռնափոխադրումների համար ստեղծել բարենպաստ պայմաններ:

Հիշեցնենք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև 2011 թվականին Ժնևում ստորագրվեց համաձայնագիր, որը նախատեսում է երրորդ կողմի`շվեյցարական SGS ընկերության միջոցով տրանսպորտային միջանցքի բացում, որն իր հսկողության տակ պետք է վերցներ բեռները Վրաստանում (Աբխազիայով փոխադրվող) և ՌԴ տարածքում հանձներ ռուսական կողմին: Սակայն, այդ հատվածի բացման հարցը մի շարք պատճառներով մնում է «կախված»: Ավելի վաղ, ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն և համահիմնադիր Գագիկ Աղաջանյանը նշել էր, որ հայկական կողմը պետք է շատ ինտենսիվ աշխատեր  Ռուսաստանի հետ: «Միջանցքը չի աշխատել միայն այն պատճառով, որ ԱՀԿ-ին անդամակցելուց հետո ռուսական կողմը սառեցրեց այդ նախագիծը: Միևնույն ժամանակ, ռուսական ԶԼՄ-ները շատ գրեցին, որ բանակցությունները, իբր, հաջողության չհասան, քանի որ վրացական կողմը բարձրացրեց Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը: Ես ձեզ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման բան չկա: Դա սուտ է: Պարզապես պետք էր սլաքները տեղափոխել Վրաստանի վրա», - նշել էր նա: