Շաբաթ, 14 Ապրիլի 2018 13:24
Սվետլանա Հովսեփյան

Արժույթի միջբանկային շուկայի վեկտորն աճի կտրուկ շրջադարձ է կատարել, իսկ ներբանկային շուկան ակտիվորեն «ձերբազատվել է՚ արժեզրկվող ռուբլուց

Արժույթի միջբանկային շուկայի վեկտորն աճի կտրուկ շրջադարձ է կատարել, իսկ ներբանկային շուկան ակտիվորեն «ձերբազատվել է՚ արժեզրկվող ռուբլուց

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում ապրիլի 9-13-ը ներառյալ ծավալն ավելացել է  75%-ով` նախորդ շաբաթվա  77,4% կրճատումից  հետո: Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում խաղացողներն ավելի ակտիվորեն  վաճառել, քան գնել են դոլար, միևնույն ժամանակ մեծացնելով հետաքրքրությունը եվրոյի գնման նկատմամբ` վաճառքի անկման պայմաններում, միաժամանակ կտրուկ ակտիվացել են ռուբլով գործառնությունները:

Արտարժույթի բորսայական հարթակը տարեսկզբից ի վեր դատարկ է: Արդյունքում, հաշվետու շաբաթվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ շարունակել է արժեզրկվել 481-ից մինչև 482,5դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ արժեվորումը փոխարինվել է արժեզրկմամբ`  591-ից մինչև 595 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ արժեվորվել է 8,3-ից մինչև 7,8 դրամ/1ռուբլի: 2017 թվականի ապրիլի 13-ի դրությամբ  դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել էր 486,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ` 519 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 8,6 դրամ/1ռուբլի, ինչը ներկա փոխարժեքների համեմատ ցույց է տալիս եվրոյի նկատմամբ դրամի տարեկան արժեզրկում` դոլարի և ռուբլու նկատմամբ արժեվորման պայմաններում:   

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորել են ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, ապրիլի 9-13-ը ներառյալ արտարժույթի միջբանկային շուկայում գործարքների ծավալները կազմել են 7.7 մլն դոլար, միջին փոխարժեքը` 483,48 դրամ/1դոլար (նախորդ շաբաթ` 480,80 դրամ/1դոլար): Ընդ որում, շաբաթվա ընթացքում արտարժույթի միջբանկային շուկայում գործարքներ են իրականացվել ամեն օր, բացի ապրիլի 9-ից, և  առավելագույն ծավալներն արձանագրվել են չորեքշաբթի` 5 մլն դոլար: Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից դոլարի առքի աճը դանդաղել է 2,7%-ից մինչև 1,4%` վաճառքի   դինամիկայի 20,6% անկումից մինչև 5,4% աճ բարելավման պայմաններում,  եվրոյի առքի տրենդը 11,4% անկումից փոխարինվել է 18% անկմամբ` վաճառքի հակառակ պատկերի պայմաններում` 22,6% աճը փոխարինվել է 16,5% անկմամբ, ինչի ֆոնին կտրուկ աշխուժացել են ռուբլով  գործարքները`առքի 2,6% անկումը փոխարինվել է 13,3% աճով, իսկ վաճառքի աճը կտրուկ արագացել է` 6,6%-ից մինչև 31%: Արդյունքում` գնվել է 93.7 մլն դոլար` 481,97 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 1, 9.2 մլն եվրո` 591,79 դրամ/1եվրո միջին փոխարժեքով և 1.12 մլրդ ռուբլի` 7,69 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով, իսկ վաճառվել է 97.2 մլն դոլար` 483,42 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 17.3 մլն եվրո` 595,87 դրամ/1եվրո միջին փոխարժեքով և 888.7 մլն ռուբլի` 7,91 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով:

 

Աղբյուրի համաձայն, նախորդ շաբաթ (ապրիլի 9-13) Հայաստանի բանկերը տրամադրել են 46.6 մլրդ դրամի և 28.9 մլն դոլարի վարկեր: Դրան նախորդող ժամանակահատվածի համեմատ (մարտի 26-31) վատթարացման միտում էր դիտվել ինչպես դրամային, այնպես էլ դոլարային վարկերի գծով` 11,4-27% աճից մինչև 22,8-67% անկում: