Շաբաթ, 14 Ապրիլի 2018 17:53
Նաիրա Բադալյան

Ապրիլի 14-ին, ժամը 24:00-ին կկանգնեցվի ՀԱԷԿ գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը

Ապրիլի 14-ին, ժամը 24:00-ին  կկանգնեցվի   ՀԱԷԿ գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը

Արմինֆո. Մեկնարկել է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման նախապատրաստական աշխատանքների  ծրագիրը, որի  արդյունքում այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 24:00-ին  կկանգնեցվի  գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԱԷԿ տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժնից, ծրագրի իրականացման շրջանակներում  կշարունակվեն ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները և կմեկնարկեն մեքենայական սրահի  սարքավորումների արդիականացման աշխատանքները: Հունիսի 1-ից կկանգնեցվեն ռեակտորը և թիվ 3 տուրբոագրեգատը:

 

Պլանավորված է, որ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորը կվերագործարկվի ս.թ. օգոստոսի 1-ին՝ 4-րդ տուրբոագրեգատի հետ միաժամանակ, իսկ 3-րդ տուրբոագրեգատը կգործարկվի  ս.թ. դեկտեմբերի 1-ին: