
Արմինֆո. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն այսօր վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) "B+" վարկանիշը` «Կայուն» կանխատեսմամբ:
Վարկանիշային գործակալությունը տրամադրել է վարկանիշի իր մեկնաբանություններն և մասնավորապես նշել, որ բանկի վարկանիշը հիմնված է ընդունելի ֆինանսական ցուցանիշների վրա, որոնք ամրապնդված են տնտեսության ցիկլային աճով ու արժույթի հարաբերական կայունությամբ, բանկի կապիտալի ու իրացվելիության պաշարի, տեղական շուկայում բանկի զգալի դերի (ներքին շուկայի վարկավորման 13% մասնաբաժին) վրա:
Բանկին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշ է:
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ: Բանկի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով www.ardshinbank.am կայքը կամ զանգահարելով (012) 22-22-22 հեռախոսահամարով:
RUB | 4.89 | 0.02 |
USD | 377.88 | -0.09 |
EUR | 450.06 | 1.86 |
GBP | 516.34 | 2.15 |
CAD | 278.65 | 1.75 |
JPY | 24.36 | 0.24 |
CNY | 54.67 | 0.09 |
CHF | 493.38 | 4.10 |

