Երկուշաբթի, 16 Ապրիլի 2018 18:21
Ալինա Հովհաննիսյան

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  վեցերորդ անգամ  դարձել  է  Commerzbank AG-ի «Որակի գերազանցություն» մրցանակակիր

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  վեցերորդ անգամ  դարձել  է  Commerzbank AG-ի «Որակի գերազանցություն» մրցանակակիր

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  հերթական անգամ արժանացել է եվրոպական առաջատար բանկերից մեկի` գերմանական Commerzbank AG-ի « Որակի գերազանցություն» (Excellent STP Quality Award)  մրցանակին:

Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, վեցերորդ  անգամ անընդմեջ, այս մրցանակը բանկին շնորհվում է SWIFT փոխանցումների բարձր`100%-անոց որակ ապահովելու համար: 2017թ.-ին  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  դրամական փոխանցումների բարձր որակն ապահովել է  փոխանցումների արագ մշակման ավտոմատ համակարգի կատարելագործման և առավելագույն կարճ ժամկետում  փոխանցումները շահառուներին  հասանելի դարձնելու շնորհիվ:

Այս առիթով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրենի առաջին տեղակալ Դավիթ Հարությունյանը նշել է, որ շատ պարտավորեցնող է նման  հեղինակավոր կառույցի կողմից բարձր  գնահատականի արժանանալը: 

«2017 թ.-ին մատուցվող ծառայությունների որակի պահպանմանը զուգահեռ,  ապահովել ենք նաև  փոխանացումների ծավալի 80% աճ: Վստահեցնում ենք մեր հաճախորդներին, որ այսուհետ ևս բանկը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սպասարկման որակը»,- ասել է նա: 

Հիշեցնենք, որ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը գործում է 2005 թվականի նոյեմբերից: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի մաժորիտար բաժնետերերն են`«Ֆլեշ» ընկերությունը` 72,73%, Բարսեղ Բեգլարյանը` 18,33% և Rural Impulse Fund II (բելգիական Incofin Investment Management - Incofin IM անդամ է)`8,58%: