
Արմինֆո. ՏՏ և բիզնես գործընթացների աութսորսինգի ծառայություններ մատուցող Maykor ընկերությունը «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ ստորագրել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում իրականացվում է ՀՀ թվային փոխակերպման ծրագրերը:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագրերը նպատակ ունեն խթանել պետական կառավարման բոլոր կառույցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը, պետական ապարատի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև մասնավոր հատվածի աջակցման համար: «Ստորագրված հուշագիրը հաստատում է « Maykor»-ի և «Թվային Հայաստան» հիմնադրամի միջև Հայաստանի թվայնացման ոլորտում համագործակցությունը «Հայաստանի թվային փոխակերպման 2018-2030» ծրագրի շրջանակներում, նշում է ընկերության պաշտոնական հաղորդագրությունը:
Աղբյուրի համաձայն, առաջարկվում է իրականացնել ֆինանսական կառավարման համակարգերի մշակման և իրականացման, անասնաբուժական արտադրանքի էլեկտրոնային սերտիֆիկացման, շրջակա միջավայրի մոնիտորինգի և վերահսկման ծրագրեր, ինչպես նաև հանրությանը մատուցվող ծառայությունների մակարդակի բարելավմանն ուղղված լուծումներ:
Maykor-ը խոշորագույն ընկերություն է ՏՏ աութսորսինգի և բիզնես գործընթացների ռուսաստանյան շուկայում: Ընկերությունը մտնում է համաշխարհային աութսորսինգի առաջատար 100 ընկերությունների մեջ: Ամբողջ Ռուսաստանի տարածքում տնօրինելով սեփական մասնաճյուղային ցանցին՝Maykor-ը ծառայություններ է մատուցում «մեկ պատուհանի» սկզբունքով: Maykor-ի հաճախորդ է հանդիսանում ավելի քան 1200 կազմակերպություն: Maykor-ի կազմի մեջ են մտնում GMCS և BTE ընկերությունները: Ընկերության անձնակազմը բաղկացած է ավելի քան 6000 որակյալ մասնագետներից: Maykor-ի կազմում են GMCS և BTE ընկերությունները:
RUB | 4.84 | 0.02 |
USD | 381.12 | -0.19 |
EUR | 441.07 | 1.11 |
GBP | 501.55 | 1.00 |
CAD | 270.57 | 0.39 |
JPY | 24.36 | -0.03 |
CNY | 53.83 | 0.02 |
CHF | 472.50 | 1.63 |

