Արմինֆո. Հայաստանում 2018 թ.-ի հունվար-մարտին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.6%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, այս անգամ աճի դրայվերներն են եղել բոլոր ոլորտներն առանց բացառության, մասնավորապես, շինարարություն - 23%, ծառայություններ - 16,5%, առևտուր - 12.9%, արդյունաբերություն - 8.2%, գյուղատնտեսություն - 2.2%, իսկ էներգետիկ համալիր - 0.4%: Անցյալ տարվա համեմատ աճ է արձանագրվել առևտրի և ծառայությունների ոլորտներում, դանդաղել է աճն արդյունաբերույթունում և էներգետիկ համալիրում, իսկ անկումից դուրս են եկել գյուղատնտեսական ոլորտը և շինարարությունը:
Միևնույն ժամանակ, 2018 թ. մարտին, փետրվարի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 16%: Ընդ որում, էներգետիկ համալիրում գրանցվել է միակ անկումը` 9.6%: Այս ֆոնի վրա, աճի տեմպն արագացել գյուղատնտեսական ոլորտում`20.6% -ից մինչև 25.9%, արդյունաբերությունում`11.7% -ից մինչև 17.5%, իսկ ծառայությունների ոլորտում`9.8% -ից մինչև 13.1%, իսկ դանդաղել է աճն առևտրի ոլորտում`20% -ից մինչև 8.6%, շինարարության ոլորտում`97.3% -ից մինչև 94.4%:
Իսկ տարեկան կտրվածքով տնտեսական ակտիվությունն աճել է 10.9%: Ընդ որում, ամենամեծ աճն արձանագրվել է շինարարության ոլորտում`23.2%, այնուհետև հաջորդում է ծառայությունների ոլորտը - 8,4%-ից մինչև 18,8%: Դանդաղել է աճն արդյունաբերությունում`17.2% -ից մինչև 8.2%, իսկ առևտրի հատվածում - 13.7% -ից մինչև 6,3%, գյուղատնտեսությունում - 5,3% : Դինամիկայի վատթարացում է գրանցվել միայն էներգետիկ համալիրում – 6.9%-ից մինչև 6.7%:
Վիճակագրական տվյալների համաձայն, 2018 թ. հունվար-մարտ ամիսներին ծավալներով առաջատարներն են`առևտրի ոլորտը - 578.2 մլրդ դրամ, արդյունաբերական հատվածը -
400.5 մլրդ.դրամ ($ 832 մլն), ծառայությունների ոլորտը - 356.4 մլրդ դրամ ($ 740,4 մլն), գյուղատնտեսության ոլորտը - 80.4 մլրդ դրամ ($ 166,9 մլն), շինարարության ոլորտը - 44.5 մլրդ դրամ ($ 92.5 մլն): 2018 թվականի հունվար-մարտին արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կազմել է 2109,7 մլն կՎտժ, որից միայն մարտին`607,5 մլն կՎտժ: Արդյունաբերական գների ինդեքսը 2018-ի հունվար-մարտին տարեկան կտրվածքով աճել է 3.9%, միայն մարտին կրճատվել ` 1,7%, իսկ 2017-ի մարտի համեմատ աճել է 2.8%:
Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2018 թվականի հունվար-մարտին կազմել է 826.4 մլրդ դրամ (1716.7 մլն դոլար), տարեկան 37.4% աճով: Արտահանման ծավալն աճել է 34.4%, մինչև 287,5 մլրդ դրամ (597,3 մլն դոլար), ներմուծումը`39%, մինչև 538,9 մլրդ դրամ (1119,4 մլն դոլար): Միայն 2018 թ. մարտին արտաքին առևտրի շրջանառությունն աճել է 4%, այդ թվում, ներմուծման աճը կազմել է 6.1%, իսկ արտահանման աճը մնացել է անփոփոխ:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2018 թվականի մարտին կազմել է 480.41 դրամ / $ 1, իսկ հունվար-մարտին`481.39 դրամ / $ 1: