
Արմինֆո. 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում անվանական աշխատավարձը կազմել է 171.015 դրամ (355 դոլար), տարեկան աճի արագացումը`մինչև 5.7%: Մարտին այս ցուցանիշն աճել է 3.9%, իսկ 2018 թ. մարտին, 2017 թ. մարտի համեմատ`5.5%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն, անվանական աշխատավարձի աճը հիմնականում պայմանավորվբհած էր աշխատավարձերի աճով մասնավոր հատվածում:
Ըստ վիճակագրության, 2018 թվականի I եռամսյակում պետական հատվածում աշխատավարձերը կազմել են 148 182 դրամ (308 դոլար), ինչը 2% գերազանցում է 2017 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Միևնույն ժամանակ, մասնավոր հատվածում աշխատավարձի տարեկան աճը կազմել է 7%, մինչև 187440 դրամ (389 դոլար): 2018 թ. մարտին պետական հատվածում աշխատավարձն աճել է 1%, իսկ մասնավոր հատվածում` 5,6%::
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2018 թվականի մարտ ամսին կազմել է 480.41 դրամ / $ 1, իսկ հունվար-մարտ ամիսներին`481.39 դրամ / $ 1: