
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը դիտարկում է եկամտահարկի նվազեցման և թոշակների բարձրացման հնարավորությունները: Այս մասին ապրիլի 26-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը:
Ըստ նախարարի, սոցիալական բնույթի ցանկացած քայլ, ներառյալ նվազագույն աշխատավարձի կամ կենսաթոշակի բարձրացումը, պետք է փոխկապակցված լինի բյուջեի եկամուտների հետ, այսինքն, ֆինանսավորվի պետության սեփական ռեսուրսներից: «Չափազանց վտանգավոր է նման հնարավորության բացակայությամբ վերցնել այդպիսի պատասխանատվություն և այդ քայլերը ֆինանսավորել պետական պարտքի մեծացման միջոցով», - բացատրել է նա:
Արամյանը նշել է նաև եկամտահարկի նվազեցման հնարավորության մասին: Նա նշել է, որ գործարարը եկամտահարկի նվազեցման հաշվին կկարողանա բարձրացնել աշխատողների աշխատավարձերը: Ինչպես նշել է Վարդան Արամյանը, կառավարությունը շուտով առաջարկությունները կներկայացնի կառավարությանը: Բացի այդ, ըստ Արամյանի, կառավարությունը նաև մտածում է կենսաթոշակների բարձրացման մասին: Հնարավոր է, հարցը կքննարկվի 2019 թվականից Հայաստանի միջին ծախսերի ծրագրերի պլանավորման ընթացքում: