
Արմինֆո. «Վերին Լարս» անցակետում տրանսպորտային միջոցների կուտակումները նվազեցնելու նպատակով ռազմա-վրացական ճանապարհի ընդլայմանն ուղղված աշխատանքներ կիրականացվեն Հյուսիսային Օսիայի տարածքում:
Ինչպես հայտնում է ՌԴ ՖՍԲ հյուսիսօսեթական սահմանապահ ուղեկալի մամուլի ծառայությունը, ճանապարհային աշխատանքները, որոնք մեկնարկել են ապրիլի 25-ից, կավարտվեն մինչև այս տարվա վերջ:
«Ընդ որում, նախատեսվում է ոչ միայն բարձրացնել երթևեկության գոտիների թիվը, այլ նաև ընդլայնել և կատարելագործել անցակետը: Դրա համար անհրաժեշտ է վերազինել մուտքի և ելքի շերտերը, կառուցել նոր սահմանային և մաքսային անցակետեր և կատարելագործել դրանց տեխնիկական հագեցվածությունը: Շինարարությունը ֆինանսավորվում է դաշնային բյուջեից», - հայտարարել է աղբյուրը: