Արմինֆո. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի 2-ի նիստում քննարկել է էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում, էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցերը։
Քննարկելով վերը նշված հարցերը հանձնաժողովը հավանություն է տվել որոշման նախագծերին, որոնց արդյունքում սահմանվել են սպառման համակարգն էլեկտրական ցանցին պարզեցված միացման դեպքերը. բնակավայրերի սահմաններում ցածր լարմամբ (0,22 կՎ՝ միաֆազ և 0,4 կՎ՝ եռաֆազ) հիմնական (ոչ պահուստային) միացումներ։ Այս միացումների համար կրճատվել են էլեկտրական ցանցին միացման գործընթացում դիմող անձի և «Հայաստանի էլեկտրական ցանցերե ՓԲԸ-ի շփումները դրանք 3-ից հասցնելով 2-ի։
Կրճատվել են նաև էլեկտրական ցանցին միացման առավելագույն ժամկետները՝ 0,4 կՎ լարման դեպքում 7 օրով, իսկ 0,22 լարման դեպքում 20 օրով։ Արդյունքում 0,22 կՎ լարման սպառման համակարգերի էլեկտրական ցանցին միացման առավելագույն ժամկետը կկազմի 50 օր, իսկ 0,4 կՎ լարման սպառման համակարգերի միացման դեպքում՝ 60 օր։
![]() | 4.64 | -0.02 |
![]() | 391.80 | -0.03 |
![]() | 423.89 | -1.13 |
![]() | 507.42 | -0.63 |
![]() | 274.18 | 0.59 |
![]() | 26.09 | -0.10 |
![]() | 53.97 | -0.06 |
![]() | 444.17 | -0.69 |