Արմինֆո. Հայաստանի Զբոսաշրջությունն ամենաազդեցիկ ոլորտն է ցանկացած իրադարձության հանդեպ: Մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: Բայց Զեյթունցյանը հրաժարվեց մեկնաբանել ՀՀԿ ներկայացուցիչների խոսքերը, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաները բացասական ազդեցություն կունենան զբոսաշրջության ոլորտի վրա:
Ըստ Զեյթունցյանի, ինքն առայժ չունի պաշտոնական տվյալներ, հետևաբար, պատրաստ չէ որևէ գնահատական տալ: «Մի խնդրեք ոչ պրոֆեսիոնալ պատասխաններ տալ, մենք դրան կվերադառնանք այն ժամանակ, երբ մենք կստանանք թվեր», - ասաց նա:
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Պետական կոմիտեի նախագահը, երկրի կյանքում ցանկացած, նույնիսկ ամենափոքր շոկը, կարող է բացասական ազդեցություն ունենալ տուրիստական ցուցանիշների վրա: Այսօրվա դրությամբ, ըստ նրա, կան տուրիստական ուղևորությունների չեղարկման բազմաթիվ տվյալներ, նույնիսկայնպիսի, որ զբոսաշրջիկը, ժամանելով Երևանի օդանավակայան, անմիջապես հետդարձի տոմսե է գնել ու հետ վերադարձել, վախենալով հնարավոր ներքաղաքական իրարանցումներից: Կան նաև դեպքոր, որ զբոսաշրջիկները մասնակցել են բողոքի ակցիաներին: «Ըստ իմ անձնական դիտարկումների, ապրիլ-հունիս ամիսներին մենք կունենանք որոշակի անկում: Հետագայում, եթե ամեն ինչ ավարտվի բարեհաջող, իսկ մենք արդեն ցույց տվեցինք, որ մենք խաղաղասեր մարդիկ ենք, ապա այն տեղեկատվությունը, որն այժմ տարածքվում է ամբողջ աշխարհում Հայաստանի իրավիճակի մասին, դրականորեն կանդրադառնա ոլորտի վրա», - պարզաբանեց նա:
Նշենք, որ ապրիլի 23-ին Ռուսաստանի Դաշնության տուրօպերատորների ասոցիացիան պաշտոնապես հայտարարեց, որ Երևանում բողոքի ցույցերի ժամանակ շրջայցերի չեղյալ հայտարարման դեպք չի եղել: Բացի այդ, շատերը վկայում են, որ զբոսաշրջիկները Հայաստանում բավականին հարմարավետ են իրենց զգում, իսկ նրանցից շատերը լուսանկարվում են ակցիայի մասնակիցների հետ, և, ամենակարևորը, շատ զարմացած են բաողքի ակցիային մասմանկող երիտասարդների բարեկամական տրամադրությունից: Ինչպես հայտարարել է ռուս բլոգերներից մեկը Երևանից. «Հայաստանում տեղի է ունենում լեգիտիմության տոն, իսկ հայերի խաղաղասիրության վրա կարելի է միայն զարմանալ»: