Արմինֆո. Հայաստանը մասնակցել է Գերմանիայի Հանովեր քաղաքում ապրիլի 23-ից 27-ը կայացած «Hannover Messe» միջոցառմանը, որը համարվում է արդյունաբերության ոլորտում բարձր տեխնոլոգիական և նորարարական լուծումներին նվիրված աշխարհի առաջատար և խոշորագույն միջոցառումներից մեկը:
Հայաստանի պատվիրակության կազմում էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պատասխանատու աշխատակիցներ, «Ալյանսե, «Մերիդիան», «Մեղրի» ազատ տնտեսական գոտիների կազմակերպիչներ և որոշ շահագործողներ, ներկայացուցիչներ Հայաստանի տեխնոլոգիական պարկերից, Հայաստանի ճշգրիտ ճարտարագիտական ձեռնարկությունների միավորրումից, ինչպես նաև նորարարական գործարար լուծումներ առաջարկող մասնավոր ընկերություններից:
Միջոցառման ձևաչափը նախատեսել է մի քանի ուղղությամբ զուգահեռ աշխատանք, այդ թվում՝ ցուցահանդես, գործարար համաժողով, B2B և B2G հանդիպումներ և այլն:
«Hannover Messe 2018»-ի ընթացքում ներկայացվել են Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիների, տեխնոպարկերի առավելությունները, ՏՏ, բարձր տեխնոլոգիական և նորարարական լուծումներ մշակող ընկերությունների առաջարկները, միջազգային ընկերությունների ներգրավման հնարավորությունները, համագործակցության նոր ուղղությունների բացահայտման, համատեղ ծրագրերի իրականացման, առավել լայն շուկաներ մուտք գործելու հնարավորությունները: Հանդիպումներ են տեղի ունեցել մի շարք միջազգային ընկերությունների ներկայացուցիչների, Լեհաստանի, Կորեայի, Ներքին Սաքսոնիայի պաշտոնյաների հետ: Հայաստանը ներկայացվել է նաև մարքեթինգային նյութերով, մասնավորապես ՀՀ գործարար հնարավորությունների մասին տեսաֆիլմով (հղումը՝ https://www.youtube.com/watch?v=KYdIl6THRWU):
«Hannover Messe 2018»-ին Հայաստանի մասնակցությանն աջակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ «Աջակցություն Հայաստանում ՓՄՁ զարգացմանըե (SMEDA) և Հայաստանի ազատ տնտեսական գոտիների արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում:
�ւմ տեղի է ունենում լեգիտիմության տոն, իսկ հայերի խաղաղասիրության վրա կարելի է միայն զարմանալ»: