Հինգշաբթի, 3 Մայիսի 2018 18:19
Ալինա Հովհաննիսյան

Beeline-ը կկրկնապատկի բջջային բաժանորդների ինտերնետի ծավալները

Beeline-ը կկրկնապատկի բջջային բաժանորդների ինտերնետի ծավալները

Արմինֆո. Beeline-ը հայտարարում է մինչև մայիսի 31-ը ներառյալ բջջային բաժանորդների համար ինտերնետի ծավալների կրկնապատկման մասին:

Մայիսի 3-ից «Մեգաե օրական բջջային ինտերնետ ծառայության, Giga ամսական ինտերնետ ծառայության և Smart, Neo, Neo Max, Quatro սակագնային պլանների բաժանորդները, կստանան ինտերնետի կրկնապատիկ ծավալ:

«Beeline-ի առաքելությունը Հայաստանում հաճախորդների և ամբողջ երկրի համար հուսալի և որակյալ կապի ապահովումն է: Բջջային ինտերնետը ժամանակակից հաղորդակցության անբաժանելի մասն է, և վերջին շաբաթների ընթացքում դրա օգտագործումը մեր հաճախորդների կողմից  զգալիորեն մեծացել է: Շատ բաժանորդներ նույնիսկ հասցրել են սպառել իրենց ինտերնետ փաթեթները: Beeline-ը սիրում է իր բաժանորդներին և ուրախ է տեղեկացնել, որ այս ամսվա ընթացքում նրանց տրամադրվող շարժական ինտերնետի ծավալները կրկնապատկվելու են», - ասել է Հայաստանում Beeline- ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Առաջարկը հասանելի է ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդների համար։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia» հավելվածի միջոցով, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում: