Հինգշաբթի, 3 Մայիսի 2018 19:47
Նաիրա Բադալյան

Արևային վահանակների արտադրության ընդլայնմանը կուղղվի 700 մլն դրամ

Արմինֆո. Գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Պրոֆպանել» ՍՊԸ-ն կօգտվի ապրանքների ներմուծման ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից:

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ընկերության նպատակն է արդիականացնել արդեն իսկ գործող արևային վահանակների արտադրության գործարանը։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է կատարել 697,8 մլն ՀՀ դրամի ներդրում՝ հումք և նյութ, սարքավորումներ ձեռք բերելու համար։ Արդյունքում կստեղծվի մոտ 11 աշխատատեղ` 175 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: 

Ձեռնարկությունն ստեղծվել է 2017 թվականի հունիսի 29-ին: Ընկերությունը գործում է SolarOn ապրանքանիշի ներքո: Գործարանի արտադրական հզորությունը տարեկան կազմում է 10 ՄՎտ, աշխատողների ընդհանուր թիվը`50 մարդ: