Արմինֆո. 2018 թ. առաջին եռամսյակում ամսական միջին աշխատավարձը Հայաստանում աճել է 7060 դրամով կամ 4.3%-ով, իսկ վարձու աշխատողների թիվն աճել է 18,029–ով կամ 3,7%-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը:
2018թ. հունվար-մարտ ամիսներին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ առկա է շուրջ 5.6 մլրդ դրամ կամ 7% եկամտային հարկի հաշվարկային աճ: Ցուցանիշը հիմնականում պայմանավորված է առևտրային հարկ վճարողների մոտ գրանցված շուրջ 6.1 մլրդ դրամ կամ 12.6% աճով:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, հայտնել էր, որ 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում անվանական աշխատավարձը կազմել է 171.015 դրամ (355 դոլար), տարեկան աճի արագացումը`մինչև 5.7%: Մարտին այս ցուցանիշն աճել է 3.9%, իսկ 2018 թ. մարտին, 2017 թ. մարտի համեմատ`5.5%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն, անվանական աշխատավարձի աճը հիմնականում պայմանավորված էր աշխատավարձերի աճով մասնավոր հատվածում:
Մինչդեռ, Հայաստանում գործազրկության մակարդակը 2017 թվականին նվազել է 17.8%, 2016 թ. 18%-ի փոխարեն: Համեմատության համար նշենք, որ 2015-ին գործազրկության մակարդակը երկրում, պաշտոնական վիճակագրության համաձայն, կազմել էր 18.5%, 2014 թվականին`17.6%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում գործազուրկների միջին թիվը 2017 թվականին կազմել է 218.9 հազար մարդ`տարեկան կտրվածքով նվազելով 0.6%: Ըստ աղբյուրի, 2018-ի մարտի 1-ին Հայաստանում հաջողվել է աշխատանքի տեղավորել 902 քաղաքացիների (տարեկան աճը`33.6%), կամ աշխատանք փնտրողների ընդհանուր թվի 1.1% -ը: 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին աշխատանք փնտրողների թիվը կազմել է 84.5 հազար մարդ, տարեկան 12.1% անկում: Հայաստանում գրանցված գործազուրկների թիվը 2018 թվականի մարտի 1-ի դրությամբ կազմել է 69.1 հազար մարդ, տարեկան 14.6% անկումով: Դրանցից 46 հազարը (տարեկան անկումը`13,5%) կազմել են կանայք, իսկ տղամարդիկ` 23,1 հազար (տարեկան անկումը`16,6%):
Մինչդեռ ընթացիկ տարվա հունվարին ԱԺ ամբիոնից Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը հայտարարել էր, որ 2018 թ. հունվարի 1-ից ՀՀ Հարկային օրենսգրքի նոր կանոնները նախատեսում էին կրճատել այն քաղաքացիների հարկային բեռը, որոնք ստանում են 279 հազ դրամից պակաս աշխատավարձ, իսկ դրանք 540 հազար քաղաքացիներ են, կամ բոլոր աշխատողների 90% -ը: Սակայն, մեկ ամիս առաջ ՀՀ կառավարությունը հանդես է եկել եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման և հարկային վարչարարության գործիքակազմն արդյունավետ եղանակով ընդլայնելու վերաբերյալ առաջարկություններով: Թե որքանով այն կնվազեցվի, դեռ հայտնի չէ: Այսօրվա դրությամբ 150 հազար դրամ ($310) շեմը չգերազանցող եկամուտների համար եկամտահարկի դրույքաչափը կազմում է 23 տոկոս: Հաջորդ սանդղակով՝ մինչև 2 մլն դրամ ($4 հազար) հարկման դրույքաչափը բարձրանում է աճող կորագծով՝ մինչև 35%: 2 մլն դրամ շեմը գերազանցող եկամուտը հարկվում է փոքր-ինչ ավել դրույքաչափով: