Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակային տարիքի հաճախորդներին առաջարկում է օգտվել հատուկ իրենց համար մշակված «Վարկային գիծ թոշակառուներին» պրոդուկտից: Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, վարկային գծի համար, որից կարող են օգտվել Բանկի թոշակառու հաճախորդները, գործում են բարելավված պայմաններ, մասնավորապես, 0% տարեկան տոկոսադրույք և մարման պարզեցված մեխանիզմ:
Վարկային գիծը թոշակառուներին տրամադրում է ՀՀ դրամով` գործող թոշակային քարտին: Վարկային գծի պայմաններն են. վարկային գիծը տրամադրվում է մինչև 78 տարեկան թոշակառուներին, վարկային գծի առավելագույն գումարը կազմում է յուրաքանչյուր կենսաթոշակի եռապատիկը: Վարկային գծի առավելագույն ժամկետը կազմում է 18 ամիս, ամսական միջնորդավճարը կազմում է վարկային գծի 1.5%-ը, իսկ
քարտի սպասարկումը և կանխիկացումը ՎՏԲ-Հայաստան Բանկի և ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատներից կատարվում է անվճար:
Մարումների իրականացման նպատակով Բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտությունը չկա, քանի որ մարումները (թոշակի գումարի 7%-ի չափով) կիրականցվեն ավտոմատ եղանակով, թոշակառուի քարտից: Վարկի փաստացի տոկոսադրույքը կազմում է 19.5%: Վարկավորման հատուկ պայմանների և մարման պարզեցված սխեմայի շնորհիվ «Վարկային գիծ թոշակառուներին» պրոդուկտն սկսել է բավականին մեծ պահանջարկ ունենալ Բանկի հաճախորդների շրջանում:
«Վարկային գիծ թոշակառուներին» պրոդուկտի մարման պայմանների և սակագների ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքից կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`«Հայաստանի բանկերի քարտային բիզնեսում» 16-րդ վերլուծական թողարկման, ՎՏԲ-Հայաստան Բանկը շուկայի առաջատարն է ակտիվ քարտերի թվով, ինչպես ընդհանուր, այնպես էլ MasterCard և Visa քարտերով, ինչպես նաև պլաստիկ գործարքի ծավալով: Օրինակ, 2017-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկն ուներ մոտ 334 հազար քարտ, որից ավելի քան 181 հազարը`MasterCard և մոտ 153 հազարը`Visa քարտեր: 2017 թվականի առաջին 9 ամիսներին բանկի պլաստիկ գործարքների ծավալը կազմել է 181.2 մլրդ դրամ, որի 93%-ը կամ 167.2 մլրդ.դրամը կազմել են բանկոմատային գործարքները, տարեկան աճը`13.5%, իսկ բանկոմատներով գործարքների աճը`14%: Մինչև 2013 թ., ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկում և սպասարկում էր միջազգային VISA քարտեր, բայց 2013-ի սեպտեմբերից դառնալով MasterCard Worldwide միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ, սկսեց թողարկել և սպասարկել Cirrus / Maestro և MasterCard քարտերը, միաժամանակ սպասարկելով նաև տեղական ArCa քարտերը: ՎՏԲ-Հայաստան Բանկը ունի իր սեփական պրոցեսինգը:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-