Արմինֆո. «Ռոստելեկոմ»-ը շնորհավորում է Շուշիի ազատագրման և Հաղթանակի օրվա կապակցությամբ և իր բոլոր բաժանորդներին տեղեկացնում տոնական անակնկալների մասին։
Հայաստանում «Ռոստելեկոմե-ը ֆիքսված հեռախոսակապի ծառայության բոլոր բաժանորդներին մայիսի 9-ին և 10-ին տրամադրում է 60 րոպե անվճար զանգերի հնարավորություն դեպի ԼՂՀ ֆիքսված և բջջային ցանցեր։
«Արդեն երկրորդ տարին է, ինչ «Ռոստելեկոմե-ի կողմից հնարավորություն է ընձեռվում անվճար զանգեր կատարելու դեպի ԼՂՀ ֆիքսված և բջջային ցանցեր։ Այս տարի ևս մենք անակնկալներ ենք մատուցում մեր հեռախոսակապի և հեռուստատեսության ծառայությունների բաժանորդներին՝ վստահ լինելով, որ տոներին յուրաքանչյուրը պետք է ազատ լինի հարազատների ու ընկերների հետ շփման հարցում ինչպես որակյալ ինտերնետ կապի, այնպես էլ հեռախոսակապի միջոցով։ Շնորհավորում ենք և ուրախ հանգստյան օր մաղթում բոլորին»,-նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Ընկերությունը ևս մեկ անակնկալ է նախատեսել Սմարթ հեռուստատեսության բաժանորդների համար, ովքեր մայիսի 9-ին և 10-ին «Ռոստելեկոմե-ի ֆիլմադարանի բոլոր ֆիլմերը կկարողանան դիտել առանց որևէ վճարի՝ լիովին անվճար։
Ակցիայի մանրամասները ներկայացված են նաև ընկերության կայքում հետևյալ հղումով՝ https://www.rtarmenia.am/news/view/offer_for_may9:
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶե ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմե-ի ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: