Ուրբաթ, 11 Մայիսի 2018 18:13

ՎՏԲ-Հայաստան Բանկում մեկնարկել է ավանդների ձևակերպման պահին տոկոսագումարների ստացման հնարավորությունը

ՎՏԲ-Հայաստան Բանկում մեկնարկել է ավանդների ձևակերպման պահին տոկոսագումարների ստացման հնարավորությունը

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկում մեկնարկում է հաճախորդների շրջանում մեծ պահանջարկ ունեցող՝ ավանդների ձևակերպման պահին տոկոսագումարների ստացման հնարավորությունը: Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, այն տարածվում է մինչև 1 տարի ժամկետով ներդրված ՀՀ դրամով «Շահավետ» և «Պրոգրես» ավանդների վրա:

Աղբյուրի համաձայն, ՎՏԲ-Հայաստան Բանկը ներգրավում է շուկայական տոկոսադրույքով ՀՀ դրամով ավանդները, մասնավորապես` ՀՀ դրամով «Շահավետ» ավանդ ՝ առանց ավանդի համալրման և ավանդի ժամկետի ընթացքում միջոցների օգտագործման հնարավորության, որն ունի բարձր` մինչև 9.75% եկամտաբերություն, և ՀՀ դրամով «Պրոգրես» ավանդ ՝ առանց ավանդի համալրման հնարավորության` մինչև 9.3% եկամտաբերությամբ:

Նոր հնարավորության շնորհիվ, որը գործում է մինչև մայիսի 25-ը, ներդրողները կարող են տնօրինել իրենց ավանդների տոկոսագումարները նախապես, չսպասելով ավանդի ժամկետի ավարտին:

ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդ կարող են ձևակերպել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ: Ավանդի ներդրման դեպքում Բանկը հաճախորդներին տրամադրում է նվեր՝ անվճար Mastercard քարտ, ավանդի գործողության ողջ ժամկետի համար: Ավանդի ձևակերպման պահին և գործողության ընթացքում ավանդատուն հնարավորություն ունի իր ավանդի գրավով շահավետ պայմաններով ստանալ վարկ:

Նոր հնարավորության մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ՎՏԲ-Հայաստան Բանկի ժամկետային ավանդների պորտֆելը 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 99 մլրդ դրամ, որից 85.6 մլրդ-ը` ֆիզիկական անձանց միջոցներն են: Բանկի պարտավորությունների կառուցվածքում ժամկետային ավանդների տեսակարար կշիռը կազմել է 56.4%: Ժամկետային ավանդների պորտֆելով Բանկը նույն ամսաթվով զբաղեցնում է 7-րդ տեղը, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով`6-րդ տեղը: (2017 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը կազմել է 484.10 դրամ / $ 1):

Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
18.09.2020
RUB6.460.00
USD485.260.86
EUR574.983.39
GBP629.671.21
CAD368.541.65
JPY46.510.26
CNY71.790.21
CHF534.252.00



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000