Արմինֆո. Հայաստանում վնասաբերության գործակիցը 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ԱՊՊԱ գծով ավելացել է, իսկ կամավոր բժշկական ապահովագրության գծով` նվազել: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների ռենկինգի, 31.03.2018թ. դրությամբ, ԱՊՊԱ վնասաբերությունը շուկայում միջին հաշվով, տարեկան կտրվածքով, 56% -ից աճել է մինչև 62.9%, իսկ ԿԱՍԿՈ գծով արձանագրվել է 77 66.4% նվազում: Իսկ բժշկական ապահովագրության գծով նվազել է`42.7% -ից մինչև 25%:
Վնասաբերության գործակցի տարեկան աճ է նկատվել նաև արտասահման մեկնողների ապահովագրությունում`19.7% -ից մինչև 28.3% միջին, գույքային ապահովագրությունում` 5,4% -ից մինչև 17,3%, բեռների ապահովագրությունում`2, 8% - ից մինչև 10%, ֆինանսական կորուստների ապահովագրության`75.5% -ից մինչև 85.3%, դժբախտ պատահարներից ապահովագրություն`9% -ից մինչև 9.8%:
Ըստ Ռենկինգի, ապահովագրական պրեմիաների ծավալաները 2018-ի ապրիլի 1-ին կազմել են 14.1 մլրդ դրամ, հատուցումների ծավալները`5,7 մլրդ դրամ, տարեկան աճի համապատասխանաբար կազմելով`47.6% և 36.9%: ԱՊՊԱ-ն և բժշկական ապահովագրությունը ապահովագրական պրեմիների գծով առաջատարներն են: Ընդ որում, ԱՊՊԱ պրեմիաների գծով տարեկան անկումը կազմել է 2,1%, իսկ հատուցումներն աճել են 11,2%, իսկ բժշկական ապահովագրության պրեմիաներն աճել են 2,9 անգամ, հատուցումները`2.2 անգամ: ԿԱՍԿՈ գծով պրեմիաներն ու հատուցումները տարեկան կտրվածքով աճել են`21.9% և 6%:
Նշենք, որ Հայաստանում ԱՊՊԱ ներդրման օրից, արդեն 7 տարի, բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել այդ հատվածի կատարելագործման համար: Այսպես, 2016-ի մարտից համակարգում ներդրվեց ապահովագրական դեպքերը եվրոպրոտոկոլներով արձանագրելու համակարգը, եթե վնասի շեմը չի անցնում 50 հազար դրամից, որը հետագայում դարձավ 100 հազար դրամ: 2017-ի ապրիլից ԱՊՊԱ շուկայում ներդրվեց ուղղակի հատուցումների համակարգը, երբ ապահովագրական պատահարի դեպքում տուժողը հատուցումն ստաննում է իր ապահովագրական ընկերությունից, որը հետագայում գումարը ետ է վերադարձնում ռեգրեսի սկզբունքով: 2017 թվականի նոյեմբերի 1-ից Ավտոապահովագրողների Բյուրոն ավտոմեքենաների սեփականատերերի համար գործարկեց ԱՊՊԱ պայմանագրերի կնքման առցանց տարբերակը, 5% զեղչով: ԱՊՊԱ պայմանագրերի կնքման էլեկտրոնային ռեժիմի առավելությունները հետևյալն են`առաջինը պարզեցված ընթացակարգն է, քանի որ այն տևում է առավելագույնը 3-4 րոպե, երկրորդը, որ ապահովագրավճարը վճարվում է վճարային քարտի միջոցով, և երրորդը, ապահովագրական պոլիսն անմիջապես ուղարկվում է նշված ապահովադիրին (ավտոմեքենայի սեփականատիրոջը), նրա էլեկտրոնային հասցեին: 2017-ի դեկտեմբերի կեսերին գործարկվեց ևս մեկ հմարավորություն`վճարների կատարումը TelCell, EasyPay և ՄոբիԴրամ, Edram(idram) համակարգերի միջոցով: Աշխատանքներ են տարվում ԱՊՊԱ գործընթացը ստանդարտների նոր մակարդակի հասցնելու ուղղությամբ - մեկ պատուհանի և միասնական հարթակի համակարգին, համաձայն Armenian Single Window for Automative – ASWA նախագծի: Մինչև 2018-ի կեսերը նախատեսվում է գործարկել ապահովագրական պատահարների գրանցման և էլեկտրոնային միասնական համակարգը, Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ և ժամանակակից չափանիշներով: Բայց Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացումը չի սահմանափակվում միայն ներհանրապետական ընթացակարգերի փոփոխություններով, քանի որ արդեն ավելի քան մեկ տարի քննարկումներ են տեղի ունենում Green Card Բյուրոյի հետ, ավտոքաղաքացիական պատասխանատվության միջազգային ապահովագրության համակարգին Հայաստանի հնարավոր անդամակցության շուրջ:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայումս գործում են 6 ընկերություններ, որոնք աշխատում են 17 ապահովագրական դասերով: