Երկուշաբթի, 14 Մայիսի 2018 16:58
Ալինա Հովհաննիսյան

2018 թ. առ այսօր ՊԵԿ-ը հավաստագիր է շնորհել 40 տնտեսվարողի

2018 թ. առ այսօր ՊԵԿ-ը հավաստագիր է շնորհել 40 տնտեսվարողի

Արմինֆո. Oրինապահ հարկ վճարողների շարքերը համալրվում են: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մայիսի 14-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 11 տնտեսվարողի:

2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 57 տնտեսվարող, որոնցից 40-ի դիմումը բավարարվել է (այդ թվում՝ 2017 տարեվերջին ստացված 3 դիմում): Մերժվել է 15 հարկ վճարողի դիմում, իսկ 5 հարկ վճարողի դիմում ուսումնասիրման փուլում է:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվությունե բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում: