Արմինֆո. Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը միացել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող Թանգարանների միջազգային օր և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումներին՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, ԿԲ այցելուների կենտրոնը այցելուների համար բաց կլինի ուրբաթ՝ մայիսի 18-ին ժամը 09:00 - 18:00 և շաբաթ՝ մայիսի 19-ին ժամը 10:00 - 22:00:
Նշված միջոցառումների շրջանակում Կենտրոնում այցելուներին կներկայացվեն Հայաստանի առաջին հանրապետության թղթադրամների ստեղծման պատմությունը, Կենտրոնական բանկի թողարկած հուշադրամները՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին: Այցելուները կարող են ծանոթանալ նաև Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը՝ հնագույն մետաղադրամներից մինչև ժամանակակից դրամանիշեր, հայկական դրամի պաշտպանական հատկանիշերին:
Այցելուների կենտրոնը գտնվում է Կենտրոնական բանկի տարածքում. հասցե՝
Վ. Սարգսյան 6 (http://visitorscenter.cba.am/):
![]() | 4.56 | 0.06 |
![]() | 383.47 | 0.72 |
![]() | 449.96 | 2.75 |
![]() | 519.91 | 2.59 |
![]() | 277.17 | 1.47 |
![]() | 25.95 | 0.08 |
![]() | 53.85 | 0.12 |
![]() | 481.44 | 2.76 |