Չորեքշաբթի, 16 Մայիսի 2018 12:00
Նաիրա Բադալյան

Ամռանն ընդառաջ մի շարք ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ կիրականացվեն

Ամռանն ընդառաջ մի շարք ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ կիրականացվեն

Արմինֆո. Ամռանն ընդառաջ Հայաստանից մի շարք ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ կիրականացվեն: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, մի շարք ավիաընկերություններ ՀՀ  կառավարությանն  առընթեր  քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել են թույտվություն ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ 

իրականացնելու համար: 

 

Հաղորդագրության համաձայն, ոչ կանոնավոր չվերթները կիրականացվեն մասնավորապես դեպի Ֆրանսիա (Նիցա), Կիպրոս (Լառնակա), Մոնտենեգրո (Տիվատ), Հունաստան (Արաքսոս, Կոս, Հերակլիոն, Հռոդոս, Սալոնիկ), Բուլղարիա (Վառնա, Բուրգաս), Իտալիա (Ռիմինի, Վենետիկ), Իսպանիա (Բարսելոնա), Եգիպտոս (Հուրգադա):

 

Ոչ կանոնավոր չվերթների երթուղիների, ավիաընկերությունների, թռիչքների 

իրականացման  ժամկետների, չվերթների  իրականացման  օրերի  և  չվերթների  պատվիրատուների մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՔԱԳՎ կայքում: