Չորեքշաբթի, 16 Մայիսի 2018 17:29
Ալեքսանդր Ավանեսով

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով Արցախը գրեթե հավասարվել է Հայաստանին

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով Արցախը գրեթե հավասարվել է Հայաստանին

Արմինֆո. Մայիսի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել են ԱՀ 2017թ-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները: Նիստը վարել է գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը:

ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ներկայացնելով նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները, նշել է, որ 2017թ-ին համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 272,1մլդ դրամ, մեկ շնչի հաշվով արձանագրվել է 3844,8 ԱՄՆ դոլլար ՀՆԱ-ի ցուցանիշ,  որով առաջին անգամ Արցախը գրեթե հավասարվել է Հայաստանում արձանագրված համապատասխան ցուցանիշին:

«ՀՆԱ-ի այդպիսի ծավալը հնարավորություն տվեց արձանագրել տնտեսական աճի բավականին բարձր տեմպ՝ 15,6%-ի չափով»,- իր ելույթում ընդգծել է նախարարը: Գրիգորի Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ տնտեսական աճի ընդհանուր ցուցանիշի վրա հիմնական ներգործությունը հանքարդյունաբերության  ոլորտինն է եղել, որը կազմել է 10 տոկոսային կետ: Տարին եզրափակվել է 15,4% տնտեսական աճի ցուցնիշով: Արդյունաբերության ոլորտոժի իրական աճը կազմել է 54,8%, ինչը հնարավորություն է տվել արձանագրել 97, 5մլդ դրամ արտադրության ծավալ: Միջին ամսական աշխատավարձը կազմել է 155 հազ 433 դրամ, աճը արձանագրվել է  1, 8%-ի չափով: Պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 41մլդ 355,9մլն դրամ, կամ պլանավորված ցուցանիշը գերակատարվել է 6,6%-ով: Բյուջեի եկամուտի գերակշիռ մասը կազմել են հարկային եկամուտները: Դեֆիցիտը կազմել է 3մլդ 305,2 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 387մլն դրամով: Բյուջեի ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 92մլդ 98,1մլն դրամ, կամ ապահովվել է ճշտված ցուցանիշի 96,5%-ը: Նախորդ տարվա պետական բյուջեի համեմատ ծախսերն աճել են 8,8 կետով: Նախարարի խոսքով՝ աճին նպաստել են ոչ ֆիինանսական ակտիվների ծախսերը: «2017թ-ի կատարողականը եզրափակել ենք առանց էական պարտավորությունների»,-ընդգծել է Գրիգորի Մարտիրոսյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
23.09.2020
RUB6.36-0.03
USD485.420.13
EUR568.62-0.96
GBP618.13-2.65
CAD364.48-0.07
JPY46.24-0.17
CNY71.40-0.10
CHF528.03-1.53



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000