Արմինֆո. Կոնվերս Բանկը գործարկել է անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի և վարկային քարտերի տրամադրման ակցիա՝ զգալիորեն բարելավելով վարկավորման պայմանները: Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, վարկեր տրամադրվում են այլ բանկերում գործող վարկերի տեղափոխման նպատակով:
«Կոնվերս Բանկի այս ակցիայի գործարկմամբ , նախ և առաջ, պարզեցվել է վարկավորման գործընթացը: Այսօր, կախված վարկատեսակից, 15-25 մլն դրամի/ համարժեք արտարժույթի չափով վարկավորման համար եկամտի վերլուծություն չի պահանջվում: Վարկային հայտի ուսումնասիրությունը, վարկի տրամադրումն ու կանխիկացումը կատարվում են անվճար, իսկ Գրավադրվող գույքի նախնական գնահատման և Նոտարական վավերացման ծախսերը հոգում է Բանկը»,-ասացին Բանկում:
Ակցիայի շրջանակներում անշարժ գույքի ձեռքբերման և կառուցապատման վարկեր են տրամադրվում մինչև 180 ամիս, իսկ անշարժ գույքի գրավադրմամբ վարկեր և չվերականգնվող սահմանաչափով վարկային քարտեր՝ առավելագույնը 84 ամիս ժամկետով: Ակցիան գործում է մինչև 2018թ հունիսի 30-ը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության, Հայաստանի Բանկերի Ֆինանսական Ռենկինգի, 31.03.2018թ. դրությամբ, Կոնվերս բանկը մանրածախ վարկավորման ծավալով գտնվում է առաջատար հնգյակում`73.8 մլրդ դրամ ($ 153.8 մլն), տարեկան աճը`34,4%: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում մանրածախ վարկավորման մասնաբաժինը գերազանցում է 45% -ը, իսկ շուկայում Բանկի մասնաբաժինը կազմել է 9%: 2018 թվականի առաջին եռամսյակը Կոնվերս Բանկը եզրափակել է 1.01 մլրդ դրամ ($ 2.1 մլն) զուտ շահույթով, տարեկան աճը`2,6 անգամ: Բանկի հիփոթեքային պորտֆելով և վարկային քարտերի վրա եղած միջոցներով գտնվում է առաջատարների եռյակում:
Նշենք, որ «Կոնվերս Բանկ՚ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Բանկի մասնաճյուղերի ցանցը ներառում է 34 ստորաբաժանում, որոնցից 13-ը գտնվում է Երևանում, 20-ը` Հայաստանի մարզերում, 1-ը` Արցախում: