Հինգշաբթի, 17 Մայիսի 2018 16:28
Նաիրա Բադալյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկում է կուտակային կենսաթոշակային համակարգի վերացման հարցը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկում է կուտակային կենսաթոշակային համակարգի վերացման հարցը

Արմինֆո. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկում է կուտակային կենսաթոշակային համակարգի վերացման հարցը: Այս մասին մայիսի 17-ին կառավարության նիստի մեկնարկից առաջ լրագրողներին հայտարարել է նախարար Մանե Թանդիլյանը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր կդառնա Հայաստանի բոլոր քաղաքացիների համար: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանի տեղեկացմամբ, 2017 թ.հոկտեմբերի դրությամբ համակարգի մասնակիցների թիվը գերազանցել է 180 հազարը:

Դրանց մեծ մասը մասնավոր հատվածի ներկայացուցիչներ են, և համակարգում արդեն կուտակվել է 80 միլիարդ դրամ: Երեք տարվա կառավարման արդյունքում կուտակված միջոցներն ավելացել են մոտ 32%, ինչը, ըստ նախարարի գնահատման, բավականին լավ ցուցանիշ է: «Նշված գումարը ներդրվել է համապատասխան գործիքների մեջ, և դրանց վերադարձը երաշխավորված է օրենքով», - ընդգծել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին ղեկավարը: