Արմինֆո. «ԵԱՏՄ-Իրան Համաձայնագիրը Հայաստանին կտրամադրի մի շարք հնարավորություններ», - մայիսի 17-ին այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Մասնավորապես, ըստ նախարարի, Հայաստանը կշահի ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտու պայմանագրի ստորագրումից, առաջին հերթին, երկրի տարածքը որպես տարանցիկ գոտի օգտագործելու առումով:
Բացի այդ, հաշվի առնելով, Մեղրիում ԱՏԳ գործարկման շրջանակներում տրամադրվում է ենթակառուցվածքների ձևավորման հնարավորություն, ինչպես նաև հետագայում ընդլայնել արտադրության և ծառայությունների մատուցման հնարավորությունները:
Հիշեցնենք, որ այսօր, մայիսի 17-ին, Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ստորագրվել է Ազատ տնտեսական գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագիր: Կողմերը պայմանավորվել են 3 տարի ժամկետով կրճատել ներմուծման մաքսատուրքերը, ընդ որում, Իրանը տրամադրել է 246 ապրանքների, իսկ ԵԱՏՄ-ն`175 ապրանքների գծով սակագնային զիջումներ:
Ինչպես նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, Իրանի համար տուրքերը կնվազեն 7%, իսկ ԵԱՏՄ համար`մինչև 3,3%: Գյուղատնտեսական արտադրանքի գծով տուրքերը Իրանի համար կնվազեն 19%, իսկ Միության երկրների համար`5%: «Շատ կարևոր է, որպեսզի այս համաձայնագիրն իրավական ձևաչափով ամրապնդվի մեր երկրներում և, իհարկե, Իրանի Իսլամական Հանրապետությունում: Ազատ տնտեսական գոտին, առաջին հերթին, լրացուցիչ կապ է, որը կապում է մեր տնտեսությունները: Սա ոչ միայն նվազեցնում է լոգիստիկայի ծախսերը, այլև հնարավորություն է տալիս կազմակերպել կոմպլեմենտար արտադրություն: Այսինքն, տրամաբանությունը հետևյալն է, որիրանցի արտադրողները հումքը կենրուծեն այդ գոտի և կստանան նոր պրոդուկտ, իսկ հետագայում առանց բյուրոկրատական բարդ ընթացակարգերի դուրս կգան Եվրասիական միության շուկա», - մեկնաբանել է ստորագրումը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Ըստ նրա, այս գործընթացը պետք է նաև խթանի «Հնդկական օվկիանոս - Պարսից ծոց - Սև ծով» միջազգային տրանսպորտային տարանցիկ միջանցքի ստեղծմանը: Սա լրացուցիչ խթան կլինի Վիետնամի հետ համագործակցության զարգացման առումով, որի հետ արդեն ստորագրվել է համաձայնագիր, ինչպես նաև Հնդկաստանի և այլ երկրների հետ, որոնց հետ ընթանում են ակտիվ բանակցություններ: