Հինգշաբթի, 17 Մայիսի 2018 19:48
Նաիրա Բադալյան

ՀՀ Առողջապահության նախարարը կասկածում է, որ նույնիսկ մինչև 2020 թվականը հնարավոր կլինի երկրում ներդնել պարտադիր բժշկական ապահովագրությունը

ՀՀ Առողջապահության նախարարը կասկածում է, որ նույնիսկ մինչև 2020 թվականը հնարավոր կլինի երկրում ներդնել պարտադիր բժշկական ապահովագրությունը

Արմինֆո. ՀՀ Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը կասկածում է, որ նույնիսկ մինչև 2020 թվականը հնարավոր կլինի Հայաստանում ներդնել պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը (ՊԲԱ): Այս մասին մայիսի 17-ին հայտնել է նախարարը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Նրա խոսքերով, համակարգի ներդրման համար դեռ շատ անելիքներ կան: Նախ, սոցփաթեթը պետք է ընդգրկի բնակչության առավել խոցելի խավերին`612 հազար մարդ, որին հետո պետք է միանան զինվորակաների ընտանիքները: Եվ միայն դրանից հետո,  ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա, հնարավոր է որոշել ՊԲԱ ներդրումը: Բացի այդ, նախարարը նշել է, որ անհրաժեշտ է մտածել բուժսպասարկման պատշաճ որակի ապահովման ուղղությամբ, որպեսզի երկրի քաղաքացիներն իմանան, թե ինչի համար են վճարում:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին առողջապահության նախարարությունում նշել էին, որ պատրաստ չեն նշել պարտադիր բժշկական ապահովագրության փուլային ներդրման ժամկետները: Մինչդեռ, ավելի վաղ հաղորդվել էր, որ սոցփաթեթը 2018-ի երկրորդ կեսից կտարածվի առավել խոցելի շերտերի վրա, իսկ հետո`մնացածի վրա: Միակ տեղեկությունը, որ նախարարությունը հայտնել էր, այն է, պարտադիր բժշկական ապահովագրության Պոլիսի ամսական արժեքը կկազմի 6 հազար դրամ: Բայց  չաշխատող քաղաքացիների, ինչպես նաև կենսաթոշակառուների և երեխաների հարցը մնում է բաց, քանի որ բյուջեն ի վիճակի չէ իր վրա վերցնել լրացուցիչ բեռ:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանում սկսվեց պարտադիր բժշկական ապահովագրության փուլային ներդրման գործընթացը, որի առաջին փուլի շահառուներն են պետական ծառայողները: Միևնույն ժամանակ հայտարարեց, որ առաջին փուլում, հաշվի առնելով շահառուների կարգավիճակը, ֆինանսավորումը կիրականացվի պետական ​​միջոցների հաշվին: Ինչպես հայտարարվել էր, այդպես կլինի նաև երկրորդ փուլում, երբ կընդգրկվեն առավել խոցելի շերտերը`612 հազար մարդ: Եվ միայն դրամից մեկ տարի անց, երկու փուլերի դրական արդյունքներով, պարտադիր առողջության ապահովագրության համընդհանուր համակարգը կսկսի լիարժեք աշխատել: