Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն անդրադարձել է շարժման օրերին երկրից գումարների արտահոսքին։ Նա նշել է, որ Կենտրոնական բանկը մշտապես աջակցել է կոռուպցիայի դեմ պայքարին, նշելով նաև, որ ԿԲ-ն օրենքով սահմանված կարգով մշտապես ինֆորմացիա է փոխանակում Ազգային անվտանգության ծառայության հետ։
«Ազատության» հետ հարցազրույցում Ջավադյանը նշել է, որ եղել է ավանդների խզում, տասնյակ հազարավոր քաղաքացիների կողմից, սակայն, խոսքը հարյուրավոր միլիոնների մասին չէ, խոսքը մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին է, բայց ժամկետից շուտ խզումների երևույթը մենք տեսել էինք նաև 2014 թվականի վերջին, բայց այսպիսի արագ վերականգնում նույնիսկ այն ժամանակ չի եղել։
Նա նշել է, որ խզումներն սկսվեցին ապրիլի 22-23-ից, իսկ վերականգնումը` մայիսի 10-ից հետո։ Հիմա սալդոն դրական է, որևէ խնդիր չկա, հիմա ավելի բարձր տեմպերով վերականգնում է գնում։ Այն ժամանակ էլ չկային բացասական երևույթներ, որոնք կարող էին սպառնալ ֆինանսական կայունությանը։
Ինչ վերաբերվում է այդ օրերին երկրից գումարների զգալի արտահոսքի մասին, ինչը մտահոգություններ էր առաջացրել, նա նշել է, որ դրանք մեծամասնությամբ միֆեր էին, խոշորածավալ արտահոսքեր չեն եղել։ Եղել են արտահոսքեր, որոնք բնականոն էին և բնորոշ էին այդ ժամանակահատվածին։
Հարցին, որ արդյոք նա հերքում է, որ գործարարները դուրս են բերել իրենց ակտիվները, Ջավադյանը պատասխանել է, որ արտահոսքի արտառոց դեպքեր չեն եղել։ Ավանդների որոշակի խզումներ եղել են, իսկ ինչ վերաբերվում է բիզնեսին, ապա մեր բիզնեսն այդպիսի մեծ խնայողություններ չուներ, որ միանգամից այդ խնայողությունները դուրս գար, հետևաբար, նա վստահեցրել է, որ բնականոնից շատ ավելի մեծ արտահոսք չի եղել։
Նա իր կարծիքն է հայտնել նաև Ազգային անվտանգության ծառայության կողմից խոստացված լուրջ բացահայտումների առումով, որ պետք է բացահայտվեն այն 350 անձինք, որոնց անձնագրերն օգտագործվել են խոշոր բիզնեսներ ստեղծելու նպատակով, հավելելով, որ իրենց մշտապես փոխանակվում ենք ինֆորմացիայով Ազգային անվտանգության ծառայության հետ։ Նա նաև նշել է, որ այն ինֆորմացիան, որն իրենք պետք է տան օրենքով սահմանված կարգով, տրամադրում են իրենց գործընկերներին, որոնք հետ ունեն բավականին լավ հարաբերություններ, քանի որ իրենց էլ են զբաղվում ֆինանսական հետախուզության որոշ հարցերով։
Իսկ թե ինչպիսի ազդեցության դա կունենա տնտեսության վրա, հաշվի առնելով ստվերի կրճատումը և կոռուպցիոն սխեմաների բացահայտումը, Ջավադյանը նշել է, որ իրենք այդ ուղղությամբ մշտապես աջակցում են պատկան մարմիններին: «Վստահ եղեք, որ բոլոր տիպի կառույցներ, այդ թվում՝ անկախ կառույցներն ինչպիսին մենք ենք, մենք էլ ենք մշտապես աջակցող կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ու մենք ամեն ինչ, բոլոր մեր ջանքերը դնում ենք էդ ուղղությամբ, որ որևէ դեպքեր չլինեն և որևէ դեպքում, եթե զգում ենք, որ կա այդպիսի անհրաժեշտություն, վստահ եղեք, որ մենք այդ ինֆորմացիայով կիսվում ենք մեր գործընկերների հետ»,-եզրափակել է ՀՀ ԿԲ նախագահը։-